Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:00 22-04-2025

Դուք դատվելո՛ւ եք կոռուպցիայի և ցեղասպանության համար․ Զարուհի Փոստանջյանը՝ ՔՊ-ականներին

Անբարոյականների խմբակի ղեկավարը գնաց, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրեց Արցախը հանձնելու վերաբերյալ հայտարարություն և 5 հազար եիտասարդի ցեղասպաության ենթարկեց։ Այս մասին այսօր՝ Երևանի ավագանու ապրիլի 22-ի նիստում, հայտարարեց ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձեց ընդհատել Փոստանջյանի ելույթը։ Այնուհետև կրքերը շիկացան ավագանու նիստում։ Դահլիճից ռեպլիկներ հնչեցին։ Սակայն Փոստանջյանը շարունակեց ելույթը, նշելով, որ այսօր քննարկվելու է նաև տրանսպորտի թանկացումը չեղարկելու, ուղեվարձի նախկին գինը վերականգնելու հարցը։

Նա համեմատություն արեց քաղաքային տրանսպորտի գնի և Երևան-Գյումրի տրանսպորտի գնի միջև, որը 1500 դրամ է, իսկ ճանապահը 120 կմ է։

«Դուք հլը պատկերացրեք էս գազանների ախորժակը։ Այսինքն՝ գազանաբար ախորժակ ունեն։ 300 դրամ էին ուզում ընդամենը 1-2 կմ տեղափոխելու համար։ Էն էլ ինչո՞վ, էն խուժան «Ժոնգտոնգ» ավտոբուսով, որ էնպես են աղմկում, որ ուղեղդ ցավում է։ Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում։ Մտել են էլի Ձեր գրպանը, տեղափոխում են Ձեր գրպանից Ձեր փողերը թուրքական եսիմինչին։ Իսկ անկախության համար պայքարողները հենց մենք ենք։ Էդ դուք էիք, որ ձեր ղեկավար կոչեցյալի միջոցով գնացիք, ստորագրեցիք Արցախի հանձնումը»,- ասաց Փոստանջյանը, ՔՊ-ականներին հիշեցնելով,- «Դուք դատվելո՛ւ եք կոռուպցիայի և ցեղասպանության համար»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել