Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:42 22-04-2025

Կապանի քաղաքապետին տուգանել են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ապրիլի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառել՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով, այսինքն` 300 հազար դրամ: Հանձնաժողովն ուսումնասիրել է գնումների էլեկտրոնային համակարգը եւ բացահայտել, որ 2024 թվականի մայիսի 14-ին համայնքային կարիքների համար նա «Գրիգ Բիզնես» ՍՊԸ-ի հետ տեխսպասարկման պայմանագիր է կնքել, որի սեփականատերը նրա եղբայրն է` Գրիգոր Փարսյանը: Եվ քանի որ այս մասին քաղաքապետն առանձին գրավոր հայտարարությամբ չի հայտնել հանձնաժողովին, ինչը «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջ է, սա դիտարկվել է որպես գործողություն, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման: Իհարկե, բարեկամներով գործ անելը մեզանում ազգային բնավորություն է: Բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որ հենց Կապանի քաղաքապետն է հանձնաժողովի թիրախում: Նկատենք, որ իշխանությունը նրա դեմ տրամադրվել է այն բանից հետո, երբ Կապանի քաղաքապետը ջերմ ընդունելության էր արժանացրել Սյունիք ժամանած Բագրատ սրբազանին։ Մե՛կ նրա սուբվենցիաների փաստաթղթերն էին քրքրում, մե՛կ նրա հոր, եղբոր ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը: Հիմա էլ, ահա՝ տուգանք:

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան
17:52 Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին