Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:05 21-04-2025

Չինական նոր ջրածնային ռումբը առաջացրել է կրակե գունդ. DW

Չինաստանում փորձարկել են ոչ միջուկային ջրածնային ռումբ։ South China Morning Post-ը գրում է, որ 2 կգ քաշով այս ռումբի պայթյունի արդյունքում առաջացել է կրակե գունդ, որի ջերմաստիճանը գերազանցել է 1000 աստիճան ցելսիուսը և այրվել է ավելի քան երկու վայրկյան։ Հոդվածում նշվում է, որ սա 15 անգամ ավելի երկար է, քան սովորական տրոտիլի պայթյունի ժամանակը։ Հաղորդում է Deutche Welle-ն:

Այս սարքը մշակվել է Չինաստանի պետական նավաշինարարական կորպորացիայի (CSSC) 705-րդ գիտահետազոտական ինստիտուտի կողմից, որը մասնագիտացած է ստորջրյա զենքերի ստեղծման մեջ։ Ռումբի ստեղծողները շեշտել են, որ պայթյունի ուժը հնարավոր է շատ ճշգրիտ վերահսկել՝ ապահովելով թիրախների հավասարաչափ ոչնչացում մեծ տարածքներում։

Ամենից շատ դիտված