Սպորտ 1 տարի առաջ - 23:33 18-04-2025

Իրավապահ մարմինների 2025 թ. ֆուտզալի առաջնություն․ Ոստիկանությունը եզրափակչում է

Ապրիլի 18-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե ֆուտզալի հանդիպումը, որին ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:

Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե դիմակայությունում 2-1 հաշվով հաղթել է Ոստիկանության հավաքական թիմը։

Համառ պայքարի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ դուրս էին եկել Ոստիկանության, Պետական Եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի հավաքական թիմերը։

Եզրափակիչ են դուրս եկել Ոստիկանության և Գլխավոր դատախազության հավաքական թիմերը, որոնք իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության հաղթողի տիտղոսը կվիճարկեն ապրիլի 22-ին։

Նշենք, որ Ոստիկանության օրվան նվիրված՝ «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին մեկնարկել էր իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնությունը, որին մասնակցում են Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Պետական վերահսկողական ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը։

Առաջնության նպատակն է իրավապահ կառույցների միջև ձևավորել մարզական առողջ փոխհարաբերություններ։

Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե հանդիպումից հետո նախարար Սարգսյանը շրջել է «Դինամո» մարզահամալիրում, ծանոթացել տարբեր սպորտաձևերի մարզասրահների տեխնիկական հագեցվածությանը, մարզումների պայմաններին և զրուցել մարզիկների հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից