Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:15 18-04-2025

Աման-աման, Նիկոլ Փաշինյանի գրածները 18++ են, 18+ չեն․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով «դաշնակցական գրականության» հասցեին ՔՊ-ական պատգամավորների հնչեցրած քննադատություններին՝ թվարկեց դաշնակցական գրողների անուններ և մեջբերեց Լևոն Շանթի «Հին Աստվածներից» «Իջե՜ք, իջե՜ք, երազնե՛ր» բանաստեղծական հատվածը, այնուհետև մեջբերեց Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից հատված։

«Եվ ահա՝ Նիկոլ Փաշինյան․ Լողազգեստի կ․․․ աման, աման, աման․․․ ավանդույթի համաձայն ծածկում էր նրա ․․․․ գագաթները միայն, ցանցավոր էր և ցուցանում էր իր տակ եղած ամեն ինչ։ Վարտիքի ժլատ կտորի տակից դուրս էին պրծել․․․, որոնք ասես հարցնում էին՝ կռահի՛ր, թե ի՞նչ կա այստեղ։ Պաուլան ցուցադրում էր թևերի տակ աճած կարճ մազերը, որ ահավոր գրգռիչ էին»,- ընթերցեց Խաչատրյանը և հավելեց․ «Համեմատե՛ք և հասկացե՛ք ու գնահատե՛ք Դաշնակցության թողած գրականությունը, քաղաքական գրականությունը և սա, չուզեցի մնացածը կարդալ, միգուցե մեզ երեխաներ են լսում, Նիկոլ Փաշինյանի գրածները 18++ են, 18+ չեն»։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին