Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:34 23-05-2023

Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չի. Արթուր Խաչատրյան


«Մենք տևական ժամանակ զգուշացնում էինք, որ այսօրվա ՔՊ-ական իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագրից, հրաժարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր հանձնառությունից։ Ավելի պարզ ասած՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները, խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը Արցախը հանձնում են Ադրբեջանին»,- այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Սիրելի հայրենակիցներ, ձեզանից ոմանք, մի ստվար զանգված չէր ուզում այս ամենին հավատալ, քանզի իրոք դժվար է հավատալ, որ որևէ հայ կարող է հայկական Արցախը հանձնել ադրբեջանցի բորենիների բզկտմանը։ Մեզ մեղադրում էր իշխանություններին ճիշտ չհասկանալու կամ, նույնիսկ, իշխանությունների քաղաքականությունը նենգափոխելու համար։ Չնայած, էլ ինչ չհասկանալու մասին էր խոսքը, երբ Փաշինյանը խոսում էր Ադրբեջանի ԼԻԱԿԱՏԱՐ տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանի ինչ որ 86․600 քառակուսի կիլոմետրի մասին, Արցախի՝ անկախ լինելու տեսական և գործնական հնարավորությունների բացակայության մասին։ Բայց, երեկ Փաշինյանը բաց տեքստով ասաց այն, ինչից խուսափում էր առնվազն 2-2,5 տարի։ Նա հայտնեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Արցախը հանձնում է Ադրբեջանին։

Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել։ Ինչի՞ց Փաշինյանը ենթադրեց, որ ինքն ավելի բարձր է քան երկրի օրենքները։ Փաշինյանն իրավունք չունի ժողովրդի անունից նման պնդում անելու։ Չունի ոչ միայն այն պատճառով, որ ժողովրդին խոստացել է Արցախի դե-օկուպացիա և հիմա, դրժելով իր խոստումը կորցրել է լեգիտիմությունը, այլ որովհետև մեր երկրի օրենքները նրան այդ իրավունքը չեն տալիս։ Ավելին՝ Գերագույն խորհրդի որոշման խախտումը ծանր իրավական հետևանք պետք է ունենա նրա համար։ Բայց, կարծես թե դատախազությունն այլ կարևոր գործեր ունի, օրինակ՝ Գայանե Հակոբյանի դեմ քրեական հետապնդում սկսելը։

Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի տնօրինելու իրենց պատմական հայրենիքում ինքնորոշված մեր արցախցի քույրերի ու եղբայրների ճակատագիրը։ Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չի։ Հայ ազգը 35 տարի հազարավոր զոհերի, տառապանքների ու զրկանքների գնով Արցախը հայկական է պահել, որ Փաշինյանը գա՞ ու ուրանա մեր պայքարը, Արցախը դատապարտի կործանման։ Ո՛չ։ Երեկ Արցախցիք հստակ իրենց դիրքորոշումը հայտնեցին։ Պատերազմներով ու հացի հերթերով անցած, փողոցներում պայքարած մեր բյորավոր հայրենակիցներն ասում են․ «Ո՛չ Փաշինյանին»։

Իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր ուզում է ուրանալ մեր պայքարը, ուզում է մոռանալ մեր ձեռքբերումները, ուզում է ձեռքերը լվանալ Արցախից ու արցախցիներ ճակատագրից։ Ասում է․ «արցախցինե՛ր, գնացեք ձեր գլխի ճարը տեսեք, բանակցեք Ադրբեջանի հետ»։ Սա կոչվում է պյուղատոսություն։ Պոնտոս Պյուղատոսն էլ ձեռքերը լվաց ու արժանացավ անեծքի ու դժոխքի, քանզի նրա արածը սպանություն էր, անկախ նրանից, թե ինչով էր նա դա հիմնավորում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին