Փաշինյանի բլեֆը ՍԴ-ում փլվեց, Թևոսյանի հրաժարականը, ՊՊԾ աշխատակիցն արտագաղթել է․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «հատիկ-հատիկ» բլեֆը փլվեց Սահմանադրական դատարանում։ Բարձրագույն դատարանը հաշվի առավ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված մասնագիտական կարծիքը, որը օրենքի ամբողջ տրամաբանությունը փոխել է։

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները:
Օրաթերթը կապ էր հաստատել Թեւոսյանի հետ հասկանալու համար, թե Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից ինչ պատճառով է հեռացել: Վերջինս նշել էր, որ վարչապետը որոշումը կայացրել է իր սեփական դիմումի համաձայն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել էր 2025 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը, որի համաձայն՝ 2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ։ Փաստն այն է, որ Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս են, քանի որ գնացող եւ եկող քաղաքացին, ըստ քաղաքացիության, ամենաշատը հայերն են։
Օրաթերթը նաև գրում է. Լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից 2024 թվականի հունիսի 12-ին բռնությամբ դուրս հանող ՊՊԾ աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից ամիսներ հետո նա երկրից արտագաղթել է։

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անցած ուրբաթ Կապանի «Քարավան» ռեստորանում Նիկոլ Փաշինյանի հետ ճաշկերույթին մասնակցածներից ոմանք նկատել են, որ Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով` միս եւ կենդանական ծագման այլ մթերք չի ուտում եւ անգամ ասել է այդ մասին։

Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ։ Դա չի նշանակում, որ Ազատության հրապարակից հեռանում են՝ վրանն ապամոնտաժում: Մնալու են, բայց մի խումբ գործուղելու են մարզեր, որ լսեն նաեւ մարզերում ապրող արցախցիների խոսքը, պատվիրանները։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան