Մամուլ 1 տարի առաջ - 08:30 18-04-2025

Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անցած ուրբաթ Կապանի «Քարավան» ռեստորանում Նիկոլ Փաշինյանի հետ ճաշկերույթին մասնակցածներից ոմանք նկատել են, որ Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով` միս եւ կենդանական ծագման այլ մթերք չի ուտում եւ անգամ ասել է այդ մասին։ Ճաշկերույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ չնայած շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու, բայց ոչ մեկը համարձակություն չի ունեցել նրանից ճշտելու՝ Փաշինյանը բուսակե՞ր է դարձել, թե՞ Պահք է պահում։

Հիշեցնենք, որ այժմ Հայ առաքելական եկեղեցով սահմանված պահոց շրջանն է` Մեծ Պահքը կավարտվի շաբաթ օրը։ Սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն քանի տարի է՝ ո՛չ Ճրագալույցի, ո՛չ էլ Հարության պատարագներին չի մասնակցում, քանի որ խզել է կապը Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հետ եւ անգամ տաղավար տոների պատարագներին եկեղեցի չի հաճախում` կաթողիկոսի եւ մյուս բարձրաստիճան հոգեւորականների «ինադու»։

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը