Ներքին 1 տարի առաջ - 13:10 16-04-2025

59 երթուղին այլևս չի սպասարկելու քասախցիներին. բնակիչների պահանջը մերժվել է

59 համարի երթուղին սպասարկող տրանսպորտը, այլևս չի սպասարկելու քասախցիներին։ Երթուղային տրանսպորտը չհանելու պահանջը մերժվել է։ Այս մասին Oragir.News-ը տեղեկացել է Քասախի իր աղբյուրներից։

Նշենք, որ ապրիլի 10-ին, քասախցիները փակել էին Աշտարակ տանող մայրուղին, բողոքի ակցիա էին իրականացնում։ Ցուցարարները պահանջում էին, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը չհանվի ու չփոխարինվի ավելի թանկ ուղևարձով ավտոբուսով։

Նշենք նաև, որ քասախցիների ակցիայի պահանջները լսելու համար Քասախ էին ժամանալ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության խորհրդական՝ Պապին Գալստյանը։

Փակ քննարկումից հետո Ահարոն Սահակյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ մեկ շաբաթ դեռ շարունակվելու են բանակցությունները, և իրենք ժամանակ էին խնդրել քասախցիներից, որ հասկանան՝ ինչպիսի լուծում են գտնում ստեղծված իրավիճակից։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր