Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:30 15-04-2025

Հարկերի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները․ Փաշինյանը բացահայտեց՝ որտեղից է գալիս աղմուկը

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը ներկայացնելիս հատուկ անդրադարձավ գույքահարկի թանկացմանը և բարձրացված աղմուկին, որով ՀՀ կառավարությանը մեղադրում են տեղական, համայնքային և պետական բյուջեն «լցնելու մեջ»։ Նա շեշտեց՝ 100 միլիոն դրամ և ավել արժեք ունեցող գույքերի վրա է ծանրացած այդ հարկատեսակը, իսկ այդպիսիք, ընդհանուր գույքային ֆոնդում 0,62 տոկոս են կազմում։

«Բայց այդ 0.62%-ը մեր կատարած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ Հիմա աղմուկը իմացա՞ք որտեղից է։ Ուշադրություն դարձրեք, հանրապետության անշարժ գույքերի 0.62%-ը վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը Ասել է, թե անշարժ գույքի հարկի համակարգի մեր իրականացրած բարեփոխումները առնվազն մի էական մասով նույնպես տեղավորվում են թալանածը վերադարձնելու տրամաբանության մեջ, որովհետև հարկերի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում ապօրինի կերպով հարուստ դարձածները»,- մանրամասնեց Փշինյանը։

Փաշինյանը կարևորեց մեկ նրբություն ևս․ «Անշարժ գույքի հարկերը մտնում են բացառապես համայնքային բյուջեներ, իսկ համայնքային բյուջեները պետք է ծախսվեն բացառապես քաղաքացու բակի, փողոցի, անմիջական միջավայրի բարեկարգման վրա։ Այսինքն, անշարժ գույքի հարկը առավել ևս այն դեպքն է, երբ ասում են, որ այդ հարկը քաղաքացիները իրենք իրենց են վճարում աջ գրպանից ձախ գրպան տեղափոխելով, և այդ գումարները ծախսելու մասին որոշումները կայացնում են իրենց ընտրած ավագանիները, որը քաղաքացիներին ամենամոտ գտնվող ինստիտուտն ու մարմինն է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ