Ներքին 1 տարի առաջ - 20:13 12-04-2025

070 կոդով անձնագրերի համար Լիտվայի դեսպանատունն արցախցի երեխաներին վիզա չի տրամադրել. Armlur.am

Արցախցի երեխաներին Լիտվայի դեսպանատնից մերժել են վիզա տրամադրել՝ հիմք ընդունելով Արցախի 070 կոդը։

Այս մասին տեղեկացնում է Armlur.am-ը, որը միջադեպի առնչությամբ զրուցել է «Վերադարձ» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պետրոսյանի հետ՝ մանրամասներ իմանալու համար։

«Մայիսի 1-3-ը Հունգարիայում նախատեսված է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնություն։ Նախնական հայտերը մենք ներկայացրել ենք։
Հայաստանի հավաքականի կազմում 7 արցախցի երեխա կա՝ 5 տղա և 2 աղջիկ։

Նշեմ, որ այս երեխաներն ընդգրվել են Հայաստանի ֆեդերացիայի հավաքականի կազմում միայն Հայստանի առաջնությունում մրցանակային տեղեր գրավելուց հետո։ Երեխաները սիրով ընդգրկվեցին Հայաստանի ֆեդերացիայի հավաքականի կազմում և այդ կերպ հնարավորություն են ստանում մասնակցելու Եվրոպայի առաջնությանը»,- ասաց մարզիչ Պետրոսյանը;

Մեր զրուցակցի խոսքով, նախնական հայտից ելնելով, Հայաստանում Լիտվայի դեսպանատունը մերժել է արցախցի երեխաներին՝ նշելով, որ դեսպանատունը չի կարող թույլատրել։ Պատճառը որն է՝ պարզաբանում է մարզիչ Պետրոսյանը։

«Լիտվայի դեսպանատունը մերժել է մեզ։ Դեսպանատունը բացատրել է, որ չեն կարող թույլատրել, քանի որ Հայստանի և ԵՄ երկրների միջև պայմանավորվածություն կա կնքված։ Ըստ այդ պայմանավորվածության էլ 070 կոդով անձնագրերի տեր մարդիկ չեն կարող եվրոպական երկրներ այցելել։ Այս ամենից ելնելով՝ դիմել եմ ՀՀ ԱԳՆ։ Իրենք էլ նույն պատասխանն են ասել։ Ինչպես հայտնել են՝ միայն Ֆրանսիան և Գերմանիան հնարավոր է թույլատրեն, մնացած երկրները, հատկապես, Մերձբալթյան երկրները վիզա չեն տրամադրում»,- ասաց մարզիչը։

Արմեն Պետրոսյանը խնդիրն այլ տեղ է տեսնում.

«Այդ նույն երեխաներից ոմանք, նույն 070 կոդով երեխաները Լիսաբոնում մասնակցել են Եվրոպայի առաջնությանը, տարբեր մրցաշարերի ու մրցանակային տեղեր զբաղեցրել։

Ստացվում է, որ ՀՀ իշխանության ձեռքին է ամեն ինչ, եթե իրենք չդիմեին այդ խնդրով, որ 070 կոդով չպետք է թույլատրել, ապա որևէ խնդիր չէր լինի, քանի որ էլի եմ շեշտում այդ նույն երեխաներից շատերը նույն 070 կոդով գնացել-եկել են եվրոպական քաղաքներ»,- ասաց Արմեն Պետրոսյանը և հավելեց,- «մեր երեխաներին այդ ձև կոտրել են։ Ես էլ կոչ եմ արել ավելի շատ աշխատել, երբեք չկոտրվել, թևաթափ չլինել ու հոգեպես չկոտրվել»։

Առավել մանրամասն՝սկզբնաղբյուր կայքում.

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները