Արտաքին 4 տարի առաջ - 18:54 22-06-2022

Մեծ Բրիտանիան ռուսական պատվիրակությանը վիզա չի տրամադրել՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին

Մեծ Բրիտանիան հրաժարվել է վիզա տրամադրել Ռուսաստանի պատվիրակությանը՝ մասնակցելու համար ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) ամենամյա նստաշրջանին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովին։

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի մշտական ​​պատվիրակության բոլոր անդամները Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում են, մենք ժամանակին խնդրեցինք վեհաժողովի ղեկավարությանը, ինչպես նաև Ռուսաստանի ԱԳՆ-ին մշակել և լուծել բրիտանական կողմից Մեծ Բրիտանիա մուտքի վիզա տրամադրելու երաշխիքների վերաբերյալ հարցը՝ մասնակցելու համար միջխորհրդարանական այս կարևոր միջոցառմանը»,- ասել է Ջաբարովը։

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան պատասխանել է, որ չի կարող վիզաներ տրամադրել ռուսական պատվիրակության անդամներին, ինչ նպատակով էլ նրանք այցելելու լինեն երկիր։ Ջաբարովը հավելել է, որ բրիտանական կառավարության որոշումը համարում է վրդովեցուցիչ։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները
00:00 Քնել 6 ժամ, զգալ 10 ժամվա էներգիա. հարվարդի փորձագետները կոտրեցին ուղեղի կոդը