Fastex-ը՝ DDF 2025-ի բլոկչեյն գործընկեր (տեսանյութ)
copy image url

Fastex-ը՝ DDF 2025-ի բլոկչեյն գործընկեր (տեսանյութ)

Ներքին 1 շաբաթ առաջ - 10:56 10-04-2025
Ս.թ. ապրիլի 3-ին Dvin Hall-ում տեղի է ունեցել Doing Digital Forum-ը, որի բլոկչեյն գործընկերն էր Fastex էկոհամակարգը:

«Ապագայի փողն ու թվային տնտեսությունը» խորագրով միջազգային ֆորումին մասնակցել է ավելի քան 1000 հյուր և մոտ 20 խոսնակ, որոնք քննարկել են փողի էվոլյուցիան և դրա տնտեսական ազդեցությունը:

Ֆորումի առաջին պանելային քննարկման թեման էր «Բարտերից կրիպտո. փողի էվոլյուցիան»։ Այն վարում էր ֆորումի հիմնական խոսնակ, համաշխարհային կրիպտո առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանը։ Նա անդրադարձել է փողի ապագային ու ապագայի փողին, հատկապես՝ կրիպտոարժույթների համատեքստում. ինչ նշանակություն ունեն դրանք ֆինանսական հաստատությունների և Հայաստանի նման երկրների համար, ինչ ազդեցություն կունենան յուրաքանչյուրիս կյանքում։

«Սա ամենահետաքրքիր ժամանակաշրջանն է դրամի և ֆինանսների պատմության մեջ։ Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում շատ ընկերություններ, այդ թվում՝ Fastex-ը, փորձում են առաջնորդել և օգտագործել այս հնարավորությունը։ Մեզ անհրաժեշտ են կենտրոնացված բորսաներ և կրիպտո ընկերություններ, որոնք հնարավորություն կտան լայն հանրությանը փորձելու թվային արժույթներն ու զգալու դրանց ընձեռած առավելությունները։ Փողի ապագան թվային արժույթներն են», - նշել է Հենրին։

Պանելային քննարկմանը մասնակիցներից էր Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։ Բանախոսները քննարկել են կրիպտոյի էվոլյուցիան և դրա կիրառությունը Հայաստանում, Հայաստանի բանկային համակարգի և բլոկչեյն տեխնոլոգիաների համատեղելիությունն ու ընկալումները։

«Ֆասթեքսը մշտապես մասնակցում է նման կարգի միջոցառումներին, սա լավագույն հարթակն է ինդուստրիայի մասնակիցների հետ ծանոթանալու, նոր մտքեր փոխանակելու, գործընկերների ու համագործակցության նոր սցենարներ ձևավորելու համար», - ասել է Վախթանգ Աբրահամյանը:

Zodia Custody-ի Եվրոպայի գործադիր տնօրեն Ջերի Աֆենտակիսն ընդգծել է ոլորտում Ֆասթեքսի գործունեության կարևորությունը: «Կարծում եմ՝ որքան ավելի շատ ես ծանոթանում Fastex էկոհամակարգին և դրա ընկերությունների խմբին, այնքան ավելի տպավորիչ է դառնում։ Այն, ինչ իսկապես զարմացնող և հիացնող է, Fastex Group-ի գործունեության լայնածավալությունն է թվային ակտիվների աշխարհում»։

Բլոկչեյնից մինչև թվային ֆինանսներ՝ Ֆասթեքսը կառուցում է տեխնոլոգիաների նոր սերունդ՝ ավելի արագ, խելացի և ապահով:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ