Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:55 28-03-2025

Fast Shift-ը ներկայացրել է WalletX դրամապանակը՝ բլոկչեյն տեխնոլոգիայով

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը թողարկել է բլոկչեյն տեխնոլոգիայով «WalletX» էլեկտրոնային դրամապանակը՝ ստեղծելով վճարումների նոր մշակույթ Հայաստանում։

Բլոկչեյն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ապահով, թափանցիկ և չկեղծվող գործարքներ իրականացնել և պաշտպանում է տվյալներն արտահոսքից։ Սա արագ և անվտանգ գործիք է, որ կիրառվում է վճարումների և տվյալների փոխանակման լավագույն փորձառություն ապահովելու համար։

«Fast Shift» հավելվածի գլխավոր էջում կարելի է տեսնել WalletX դրամապանակը։ Սեղմելով «+» կոճակը՝ հավելվածի օգտատերերը հեշտությամբ կարող են մուտքագրել նախընտրած գումարի չափը և փոխանցել իրենց WalletX-ի հաշվին։ Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի Fast Shift-ը Fastex-ի հետ համատեղ թողարկել են նոր թվային դրամ՝ AMDC-ն, որը նույնպես կիրառելի է WalletX-ում։

«Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ասել է․ «Մեծ ոգևորությամբ ենք ներկայացնում մեր այս նախագիծը, որը յուրօրինակ նորություն է՝ իր AMDC թվային արժույթով։

Այն մեր օգտատերերին թույլ է տալիս ավելի հուսալի, ապահով միջավայրում կատարել իրենց վճարումները։ Մենք ստեղծում ենք նոր այլընտրանք հայկական վճարային հավելվածների ոլորտում՝ միջազգային ամենաբարձր որակներին համապատասխան»։

Ի դեպ, Fast Shift-ի օգտատերերը կարող են նաև հեշտությամբ լիցքավորել Fastex-ի իրենց դրամային հաշիվները։ Անհրաժեշտ է պարզապես Fast Shift հավելվածի «Փոխանցումներ» բաժնում ընտրել Fastex Exchange-ը, մուտքագրել Fastex ID-ն և լիցքավորել հաշիվը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ «Fast Shift» վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան