copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 11:34 09-04-2025

Հայաստանի հետ անմիջապես բարեկամանալն իրատեսական չէ. Ալիև

Բաքվում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի մասին։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ. դա իրատեսական չէ: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք վստահություն կառուցելու ուղղությամբ փոքր քայլեր սկսել»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նա: