Ուղիղ եթեր
Ո՞ւմ ազգային շահերն է սպասարկում Փաշինյանը. վտանգավոր կասկած
copy image url

Ո՞ւմ ազգային շահերն է սպասարկում Փաշինյանը. վտանգավոր կասկած

Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 08-04-2025
Աշխարհում չկա այնպիսի երկիր, որն իր քաղաքացիների իրացվունքներն ու ազատությունները չպաշտպանի։ Բռնագաղթը մարդկության դեմ հանցագործություն է և վաղեմության ժամկետ չունի։ Այսօրինակ հանցագործությունը դատապարտելուց հրաժարվելը վատ հետևանք է ունենում ժողովրդի և պետության համար։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրաժարվում արցախահայության իրավունքների պաշտպանությունից, ինչո՞ւ է հրաժարվում նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների փաստերով միջազգային հայցերից։

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ապրիլի 5-ին փոխանցել են ԱԳՆ-ից:

ԱԳՆ-ի այս պարզաբանումը խորը հիասթափություն է առաջացրել հանրության շրջանում։ Եթե 150 հազար հայերի իրավունքների և ազատությունների հարցը ՀՀ օրկարագում չկա, ապա կարելի՞ է ասել, որ այդ 150 հազարը հայ չեն, կամ կարելի՞ է ասել, որ Փաշինյանը սպասարկում է այլ ազգային շահեր։ Մինչ ԱԳՆ արձագանքը, հանրային կասկածներ կային, որ Փաշինյանը հետքայլ է արել այս հարցում։ Իսկ ԱԳՆ պատասխանով խորացավ կասկածը, որ Նիկոլ Փաշինյանը օտար շահեր է սպասարկում։ Այսպիսի կասկածները լուրջ վնաս են պատճառում սոցիալ հոգեբանությանը, հետևապես՝ ազգային անվտանգությանը։

Օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով բանակցային տեքստն ավարտական տեսքի բերելուն, նշել էր, թե Ադրբեջանն անակնկալի է եկել, երբ ՀՀ-ն ընդունել է Բաքվի պահանջները, այդ թվում՝ հրաժարվել միջազգային հայցերից, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործություններին։ Այո, իսկապես զարմանալի է, որ պետությունը հրաժարվում է իր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները դատապարտելուց, իր ժողովրդի իրավունքները, ազգային շահերը, արդարությունը պաշտպանելուց։ Եվ այդ զարմանքը վտանգավոր կասկած է առաջացնում։

Բազմաթիվ արցախցիներ հույս ունեին, որ արդարությունը կվերականգվի։ Նրանք անհատապես չէին դիմել դատարաններ Ադրբեջանի հանցագործությունների փաստերով, պահանջելով վերականգնել իրենց իրավունքները, քանի որ ՀՀ իշխանությունները հավաքական հայցեր էին ներկայացրել միջազգային ատյաններ, հուսադրել, որ հետամուտ են մարդկանց իրավունքների վերականգնման հարցին։ Իսկ երբ ՀՀ-ն հրապարակավ հրաժարվում է միջազգային հայցերից, ապա առանձին արցախցիների հայցերը, հնարավոր է՝ նույնպես մերժվեն, և հնարավոր է՝ արդարությունն այս հարցում երկար ժամանակ չվերականգնվի։

Այս ամենը բխում է Ադրբեջանի շահերից։ Բազմաթիվ փորձագետներ զգուշացնում էին, որ Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրելու Հայաստանի ծանր, ցավոտ զիջումներից հետո։ Այդ կանխատեսումներն իրականանում են։ Ալիևը հայերին ու Հայաստանը թշնամի է համարում, նոր պահանջներ է ներկայացնում։ Տրամաբանական կասկած կա, թե ՀՀ կողմից բանակցողները հիմնավորապես տեղյակ են եղել, որ Բաքուն Մոսկվայի խնդրանքով չի ստորագրելու պայմանագիրը։ Ուստի՝ եթե զիջումներից հետո խաղաղություն չի լինելու, ապա ի՞նչ իմաստ ունեին դրանք։

Կարճ ասած՝ վտանգավոր կասկած է առաջանում, որ Փաշինյանը զիջումների է գնացել, հրաժարվել 150 հազար հայերի իրավունքների պաշտպանության հարցից ու միջազգային հայցերից ոչ թե խաղաղության պայմանագիր ստորագրելու ակնկալիքով, այլ գիտակցաբար սպասարկելով ռուս-ադրբեջանական շահերը։ Իսկ հետաքրքրասեր հոռետեսները կասկածում են, որ ինչպես 2020-ի պատերազմն էր եռակողմ պայմանավորված, այնպես էլ վերջին զիջումները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:02 Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունեմ, եկեք, այս ամբիոնից ասեք` ժողովո՛ւրդ, ես հեռանում եմ
08:53 Ուրբաթ օրվանից հետո Երանուհին չի երևում հիվանդանոցում․ Լուսավորիչում հարաբերական անդորր է․ Հրապարակ
17:10 42 չամուսնացած տղա ունեն․ դատարկվող գյուղը՝ Կաճաճկուտ 
14:35 Մսով ճաշի մասնագետ, հարցս ձեզ եմ ուղղում. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
08:39 Սուս մնացեք, թող 16-ն անցնի․ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է․ Իրավունք
22:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. «Գեներալ Ռուդիկ Բակինսկի», կամ ես եմ Ռուդիկը
14:09 Սպասում էինք 1 մարդու խոսքին, և այսօր հենց Վարդան Ղուկասյանը հաստատեց․ ԴՕԿ
16:25 Ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք շրջազգեստով գնալ Գյումրի, ՔՊ-ն կսանձի ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը
13:10 59 երթուղին այլևս չի սպասարկելու քասախցիներին. բնակիչների պահանջը մերժվել է
10:11 Հանուն գյումրեցիների պետք է գնալ արտահերթ ընտրությունների. ՔՊ-ն չի մասնակցի ավագանու առաջին նիստին