Մամուլ Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:30 07-04-2025

Ցույցեր՝ Թրամփի դեմ, Մասկը չիպ է դնում, Անապան՝ մազութ, «Միսս» Էրդողանը մահացել է․ Միջազգային մամուլ

ԱՄՆ–ում լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունենում Թրամփի վարած քաղաքականության և սահմանած մաքսատուրքերի դեմ։ Ամենամեծ հանրահավաքներից մեկը տեղի է ունեցել Վաշինգտոնում։ ԱՄՆ–ի 50 նահանգներից բացի՝ բողոքի ցույցեր կլինեն նաև Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեքսիկայում և Պորտուգալիայում։
Այս մասին գրում է BBC-ն։

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հիմնած Neuralink ընկերությունը հայտարարել է կամավորների հավաքագրում աշխարհի տարբեր երկրներից՝ ուղեղում չիպ տեղադրելու փորձնական ծրագրի համար։ Այս մասին գրում է Naked Science-ը։

Ռուսաստանի Անապա քաղաքում փոթորիկը շարունակում է նավթամթերք դուրս բերել ափ, ինչի արդյունքում մազութով աղտոտվել են առնվազն հինգ հանգստի գոտիներ, որտեղ նախատեսվում էր ընդունել շուրջ 13,500 երեխայի։ Այս մասին գրում է Interfax-ը։

Նովոսիբիրսկում 73-ամյա թոշակառու կինը ընկել է ավտոբուսի բաց դռներից և մահացել։ Ականատեսները պատմել են, որ ավտոբուսը սկսել է շարժվել, բայց վարորդը մոռացել է փակել դռները, ինչն էլ հանգեցրել է նման իրավիճակի։ Այս մասին գրում է RIA-ն։

TikTok-ը բացել է ռուսալեզու տեսանյութերի անվտանգությունը վերահսկող մոդերատորի աշխատանքային հաստիք՝ ամսական 2,700–3,600 դոլար աշխատավարձով։ Այս մասին հայտնում է Men Today-ը։

Բրիտանական Jaguar Land Rover-ը որոշել է դադարեցնել արտահանումը ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված 25%-անոց մաքսատուրքի պատճառով։ Այս մասին գրում է BBC-ն։

Ռուսաստանում առաջարկվել է արգելել ալկոհոլի վաճառքը հանգստյան օրերին:

Նախաձեռնությամբ հանդես է եկել պատգամավոր Խամզաևը, ով ոգեշնչվել է Վոլոգոդայի շրջանի դրական փորձից, որտեղ ալկոհոլը վաճառվում է միայն աշխատանքային օրերին՝ ընդամենը 2 ժամ։ Այս մասին գրում է Lenta-ն։

«Միսս Եվրոպա-Կոսովո» տիտղոսակիր Գյուլեր Էրդողանը մահացել է Թուրքիայում ոստիկաններից փախչելու ժամանակ։ Այս մասին գրում է Ria-ն։

Մյանմայի երկրաշարժի զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել։ Զոհերի թիվը հասել է 3564-ի, վիրավորների թիվը՝ 5012-ի, հայտնում է RIA-ն։

Ջոնի Դեփը երկարատև դադարից հետո վերադարձել է նկարահանման հրապարակ: Այս մասին գրում է Times of India-ն։

Հռոմի պապն առաջին անգամ երևացել է հանրությանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Այս մասին գրում է BBC-ն։

Ռուսաստանում մի ֆերմեր իր 2 աշխատողներին պահել է ստրկության մեջ։ Երկու տղամարդիկ գտնվել են ստրուկի կարգավիճակով՝ չկարողանալով ազատ տեղաշարժվել կամ սեփական կամքն արտահայտել։ Այս մասին գրում է RBK-ն։

Ճապոնական Kawasaki ընկերությունը ներկայացրել է նոր տեխնոլոգիական արտադրանք՝ «կիբեր ձի» սարքը։ Այս մասին գրում է New Atlas-ը։

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաները, ովքեր մեծացել են միայնակ՝ առանց եղբոր և քրոջ, հոգեպես ավելի առողջ են և երջանիկ։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Երկար ժամանակ ենթադրվում էր, որ Ճապոնիայի Նագասակիի կենդանաբանական այգում տեղի է ունեցել հրաշք. 12-ամյա Մոմո անունով էգ կապիկը հղիացել էր՝ չնայած նրան, որ նա այդ ժամանակ վանդակում եղել է միայնակ։ Այս մասին գրում է UNILAD-ը։

Այս և այլ լուրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան