ՌԴ–ում ուզում են արգելել ալկոհոլի վաճառքը հանգստյան օրերին․ Lenta 
copy image url

ՌԴ–ում ուզում են արգելել ալկոհոլի վաճառքը հանգստյան օրերին․ Lenta 

Մամուլ Արտաքին 2 ամիս առաջ - 10:06 07-04-2025
Ռուսաստանում առաջարկվել է արգելել ալկոհոլի վաճառքը հանգստյան օրերին:

Նախաձեռնությամբ հանդես է եկել պատգամավոր Խամզաևը, ով ոգեշնչվել է Վոլոգոդայի շրջանի դրական փորձից, որտեղ ալկոհոլը վաճառվում է միայն աշխատանքային օրերին՝ ընդամենը 2 ժամ։ Այս մասին գրում է Lenta-ն։

Պատգամավորի գաղափարին աջակցել են մի շարք սոցիալական ակտիվիստներ, ովքեր կարծում են, որ նման միջոցառումները արժանի են ուշադրության։