Ներքին 1 տարի առաջ - 14:54 05-04-2025

Սյունիքում կրկին կրակոցներ. լարվածությունը սահմանին չի նվազում

Վերջին օրերին նորից սրվել է իրավիճակը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում։ Ըստ Oragir.News-ի տեղեկությունների՝ վերջին երկու գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը շարունակաբար կրակ է բացել հայաստանյան դիրքերի ուղղությամբ։ Այս իրավիճակն ավելի է խորացնում հանրային մտահոգությունները, հաշվի առնելով նաև ադրբեջանական քարոզչության տարածած ապատեղեկատվությունը, թե կրակոցները կատարվում են ՀՀ կողմից։

Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, սակայն ՀՀ Պաշտպանության նախարարությունն այս դեպքերը հաճախ որակում է «ապատեղեկատվություն»։ Այնուամենայնիվ, հրապարակված տեսանյութերը, մասնավորապես Oragir.News-ի տրամադրածը, ուր հստակ լսվում են կրակոցների ձայները, ի ցույց են դնում իրավիճակի լրջությունը։ Տեսանյութը տրամադրել է ընթերցողներից մեկը։

Պաշտպանության նախարարությունը օրեր առաջ հետևյալ հայտարարությունն էր տարածել՝ արձագանքելով տարածված տեսանյութերին ու գրառումներին․

«Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»։

Փաստացի, նախարարության այս հայտարարությունը հաստատում է, որ կրակոցներ իսկապես արձանագրվել են, ինչն էլ համընկնում է հրապարակված տեղեկատվության և վկայությունների հետ։

Այս ամենի ֆոնին, չնայած խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հնչող պաշտոնական ուղերձներին, ադրբեջանական կողմը շարունակում է հանդես գալ ապակառուցողական դիրքորոշմամբ՝ առաջ քաշելով նվաստացուցիչ նախապայմաններ։ Միևնույն ժամանակ, կրակոցները սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ոչ միայն չեն դադարել, այլև շարունակվում են բավականին ինտենսիվ կերպով։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի