«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում:
Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում նրա թիմը 1:2 հաշվով պարտվել է «Գալաթասարային», ինչից հետո պորտուգալացին թիկունքից մոտեցել է մրցակցի գլխավոր մարզիչ Օկան Բուրուկին և քաշել նրա քթից: Թուրք մարզիչն ընկել է:
Մրցավարը Մոուրինյուին կարմիր քարտ է ցույց տվել: Այժմ նրան որակազրկում է սպառնում: