Ներքին 1 տարի առաջ - 23:02 03-04-2025

Oragir.News-ի հրապարակումից հետո Գյումրիի փողոցների լուսավորությունը միացրել են

Oragir.Newsգրել էր, որ Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկի՝ Անի թաղամասի բնակիչները հայտնել են, որ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը անջատել է տվել քաղաքի ոչ գլխավոր փողոցների լուսավորությունը։

Մեր հրապարակումից ժամեր անց` Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական էջում տարածվեց հայտարարություն, որտեղ մասնավորապես գրված է. «Գյումրու Անի թաղամասի հարգելի՛ բնակիչներ, ապրիլի 2-ին արտաքին լուսավորությունն անջատված է եղել հոսանքի լարերի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք արդեն վերացված են»: