Հայաստանը քառորդ դար հետ է շպրտվում. ո՞ր մեղքի համար
copy image url

Հայաստանը քառորդ դար հետ է շպրտվում. ո՞ր մեղքի համար

Միտք Ներքին 2 շաբաթ առաջ - 09:10 02-04-2025
Վարդան Ղուկասյանը շուտով, ենթադրաբար, Գյումրիի քաղաքապետ է ընտրվելու։ Նրան են ուղղվելու քաղաքացիների հայացքները, հույսերն ու քննադատությունները։ Մինչ այդ՝ հանրությունը փորձում է բացահայտել ընտրություններում նրա հաջողության գաղտնիքը։

Ինչո՞ւ գյումրեցին ընտրեց Վարդան Ղուկասյանին։ Շրջանառվող վարկածներից ուշագրավ է մեկը, որը պայմանական անվանում են «Սիզիփոս»՝ հայտնի առասպելի նմանությամբ։

Համացանցից տեղեկանում ենք, որ Վարդան Ղուկասյանը 1999-2012-ը Գյումրիի քաղաքապետ է եղել։ ՀՀԿ անդամ՝ 2006-ից։ 2017-ին «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրվելուց առաջ հայտարարել է, թե ՀՀԿ-ից դուրս է եկել։ Իսկ 2025-ին կոմկուսի թեկնածուն էր։ Մարդկանց մեծ մասը տարիների ընթացքում փոխվում է, երբեմն՝ անչանաճելիորեն։ Վարդան Ղուկասյանը գրեթե չի փոխվել։ Չնայած՝ հարուստ կենսափորձին, նա 20-րդ դարի մարդ է, հին պատկերացումներով։ Այս առումով՝ ենթադրվում է, որ նրա օրոք Գյումրին պայմանականորեն հետ է գնալու մոտ 25 տարով։ Կիրառվելու են հին մոտեցումներն ու լուծումները, ինչ 2000-ականների սկզբին։ 21-րդ դարի նոր իրողությունները, ենթադարբար՝ հաշվի չեն առնվելու, քանի որ Վարդան Ղուկասյանի պատկերացումները քաղաքականության մասին հին են։ Հետևաբար՝ կարելի է ասել, որ գյումրեցին ընտրեց 25 տարի առաջվա Գյումրին, երբ քաղաքապետ էր Վարդան Ղուկասյանը։

Ուսման բացը նա լրացրել է քաղաքապետ աշխատելուն զուգահեռ, Շիրակի էկոնոմիկայի և կառավարման համալսարանն ավարտել է 2001-ին, մանկավարժական կրթությունը ստացել է՝ 2005-2009-ին։ Եթե նա լավ կառավարիչ է եղել, ապա դասի գնալու, ուսանողների հետ միասին դասախոսություն լսելու, նորմալ սովորելու, ուսանողական ընկերների հետ քեֆեր անելու ժամանակ չեր ունենա։ Այս կասկածալի հանգամանքը ևս հետ չպահեց գյումրեցուն։ Հայաստանի թշնամիներին աջակցած, ՀՀ ինքնիշխան իրավունքները չճանաչող, Արցախի հայթափման մեղսակից Ռուսաստանի հետ սերտ գործակցության փաստերն ու առաջիկայում գործակցելու խոստումները ևս չվանեցին ՀՀ քաղաքացուն։

Ինչքա՞ն կուշտ պետք է լիներ գյումրեցին Նիկոլ Փաշինյանից, որ նախընտրեր 25 տարի առաջվա Գյումրին, երբ Փաշինյանի քաղաքական կենսագրությունը չէր սկսվել։ Գյումրեցին այս ընտրությամբ, կարծես, ժամանակի մեքենայով հետ է գնում այն տարիները, երբ Փաշինյանը վարչապետի պաշտոնի չէր էլ հավակնում։

Ենթադրելի է, որ ՔՊ-ի վարած ապաշնորհ, աղետալի, անհասկանալի քաղաքականության պատճառով է գյումրեցին ընտրել 25 տարի առաջվա քաղաքապետին։ Պատկերավոր ասած՝ Վարդան Ղուկասյանի հաղթանակի դափնիներին հավասարապես արժանի է նաև Փաշինյանը։ Ու եթե վաղը Գյումրին քաղաքական հետընթաց ապրի, ինչի բոլոր հիմքերը կան, ապա դրանում լուրջ ներդրում ունեն ՔՊ-ն ու նրա ղեկավարը։ Եթե նույն մոտեցումը տարածվի նաև այլ համայնքներում, ապա Հայաստանը հետ կշպրտվի քառորդ դար։ Ժողովուրդը, անկախության և ժողովրդավարության ջատագովները ջանքեր են գործադրել, որ Հայաստանը աշխարհի հետ համընթաց քայլի, հետ չմնա, իսկ ՔՊ-ի սխալների հետևանքով քառորդ դար հետ է շպրտվում։ Սա նման է Սիզիփոսի չարչարանքին։ Ո՞ր մեղքի համար է ժողովուրդը Սիզիփոսի չարչարանքին դատապարտվում։

Պարզ ասած՝ ենթադրելի է, որ գյումրեցիներն այնքան հուսալքված վիճակում էին հայտնվել, որ նախընտրեցին վերադառնալ 2000-ականներ։ Ոչինչ, որ Վարդան Ղուկասյանը մնալու է 20-րդ դարի պատկերացումների շրջանակում։ Ոչինչ, որ նրան լսելիս, կարծում ես, թե նոր-նոր ենք անկախացել սովետից, նոր ենք քաղաքական խոսույթն ազատում արհամարհանքից, նոր ենք հասկանում՝ թե ինչով է տարբերվում քաղաքական պատասխանատվությունը սոցիալական պատասխանատվությունից, նոր ենք տարբերում դաշնակցին չբարեկամից։ Այս քաղաքական ռեգրեսի հիմնական պատասխանատուն Փաշինյանն է, որը այն աստիճանի է թուլացրել պետությունը, դեգրադացրել քաղաքացու պատկերացումներն աշխարհի, քաղաքականության, քաղաքական ղեկավարի մասին, որ գյումրեցին ընտրեց 25 տարի առաջվա Գյումրին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ