Ներքին 1 տարի առաջ - 19:06 01-04-2025

Քաղաքապետարանի շենքում կոմպետենտ մարդ չկա․ կիսագրագետների ձեռքում ենք, ինչն առավել վտանգավոր է

«Կոմպետենցիա չկա։ Այդ շենքում շատ վաղուց կոմպետենտ մարդ այլևս չկա։ Մի պահանջեք ոչ մի բան, գոհ եղեք, որ շենքերը չեն քանդում։ Չեմ ուզում ոչ մեկին անձնապես նեղացնեմ, բայց այդ շենքում կոմպետենցիան զրո է։ Կոմունալ ծառայությունները քաղաքապետարանի ողնաշարն են, տրանսպորտը՝ երակներն է, բայց ո՛չ նրա մասնագետը կա, ո՛չ նրա, իսկ սրանք իրար հետ կապված են։ Այդ շենքը հիմա միայն նրա համար է, որ շինթույլտվություն տա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով նախօրեին Երևանում անձրևից հետո հեղեղումներին։

Խոսելով մայրաքաղաքում լայանամասշտաբ ծառահատումների մասին, չնայած նրան, որ շատ մասնագետներ բարձրաձայնում են Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակի մասին, Մնացականյանը շեշտեց, որ դա խոսում է անգրագիտության մասին։

«Ո՞վ է այսօրվա բնապահպանության վարչության պետը, ի՞նչ կապ ունի բնապահպանության հետ։ Մեկին կուսակցությունով, մեկին բարեկամով, մեկին ծանոթով բերել, խցկել են դրա համար էլ այս վիճակն է։ Այստեղ մի բան էլ կա․ կա կիսագրագետ մարդ և անգրագետ մարդ, բայց այստեղ կիսագրագետն է, որը ամենավտանգավորն է, անգրագետից վտանգավոր է։ Հիմա կիսագրագետների ձեռքն է ընկել, որ ճիշտը ստի հետ են խառնում։ Կարևորը ֆեյսբուքյան կամ տարբեր ստատուսներ դնեն, որ այսպես արեցինք։ Դա քաղաքապետարանի պարտականությունն է, թող մեզ լավություն ոչ մեկ չանի, բայց այն ինչ պետք է անեն, ոչ մեկ չի կարողանում խելքի բերել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը

Ձեզ գուցե հետաքրքրի