Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:00 01-04-2025

Լավ կլինի, որ այդ ուժերը իրար չմիանան. հարցում Գյումրիում

Մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Գյումրիի ավագանու մանդատները հետեւյալ կերպ են բաշխվել․ ՔՊ-ն 14 մանդատ կստանա, Վարդան Ղուկասյանը` 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3, Կարեն Սիմոնյանը` 2 մանդատ։ «Իմ հզոր համայնք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն ու «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանը հայտարարել են Վարդան Ղուկասյանին միանալու մասին, սակայն դա բավարար չէ մեծամասնություն ունենալու համար։

Կարեն Սիմոնյանը ՏԻՄ արտահերթ ընտրություններից հետո հրավիրված ասուլիսում պարզաբանել է իրենց որոշումը։

Կարեն Սիմոնյանը հայտարարել է. «Չենք միանում որևէ ուժի, մենք պարզապես քվեարկում ենք, որ ՔՊ-ն իշխանազրկվի»:

Եթե «Մայր Հայաստան» դաշինքի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա մեկ օրից ավել ժողովուրդը սպասում է «Մեը քաղաքը» դաշինքի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որոշիչ պատասխանին։

Գրիգորյանը մեկ նախադասությամբ խախտել է խորհրդավոր լռությունը։ Սոցցանցի իր էջում գրելով, որ վերահաստատում է իր ասածը, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։

Oragir.News-ը գյումրեցիներից հետաքրքրվել է` ինչ են կարծում, ընդդիմադիրները կմիանա՞ն։

Հարցվածների մեծ մասը դեմ են, որ անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը միավորվեն։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև