Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:12 29-03-2025

Պարզ չէ՞, որ Ավինյանի համար փողն է կարևոր․ հարցում

Երևանում շարունակվում ու օր օրի ավելանում է ծառահատումների քանակը։ Չնայած, որ շատերը բարձրաձայնում են, որ Երևանում օդի աղտոտվածության գլխավոր պատճառներից մեկը համատարած ծառահատումն է, քաղաքային իշխանությունն այս հարցում անդրդվելի է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ի՞նչն է Տիգրան Ավինյանի համար ավելի կարևոր՝ ծա՞ռը, թե՞ փողը»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ քաղաքապետի համար ավելի կարևոր է փողը։

«Փողը իհարկե, որովհետև դա ենք տեսնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդի կարծիքով էլ՝ կարևոր է փողը։ «Աթոռը և փողը»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ այդ հարցի պատասխանը շատ պարզ է։

«Պարզ չի՞, փողը, ծառն անշունչ բան ա, փողն իրան ահագին առաջ կտանի»,- ասաց նա։

«Փողը, հարց ա՞ դա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ բոլորի համար է փողը կարևոր։ «Ամեն մարդու համար փողը կարևոր է, ինձ համար էլ է կարևոր»,- նշեց նա։

«Մեր քաղաքապետների համար փողը շատ կարևոր է, հետո նոր՝ մնացածը»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան