Մամուլ 1 տարի առաջ - 08:20 29-03-2025

Փաշինյանին հեռացնելու հարցն է քննարկվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հասարակական-քաղաքական մի խումբ գործիչներ քննարկում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կյանքի կոչելու հարցը։ Վերջին օրերին տարբեր ֆորմատի քննարկումներ են կան այս հարցով։ Որոշ ուժերի միջեւ բանագնացի դերը խաղում է Էդգար Ղազարյանը, որը հանդիպել է երկրորդ եւ երրորդ նախագահների, Բագրատ սրբազանի, այլոց հետ, առանձին-առանձին քննարկել իմպիչմենթի հարցը, լսել նրանց կարծիքները։ Ղազարյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել հանդիպումներից՝ ասելով, թե նախագահներից եւ Սրբազանից համաձայնություն չի ստացել՝ քննարկման մանրամասներն ու բովանդակությունը հրապարակելու վերաբերյալ, բայց ասաց, որ առաջիկայում հանդիպումները շարունակվելու են: Որոշել են պատգամավորների կարծիքները ճշտել` ուղիղ եթերով ցուցադրելով, թե ընդդիմադիրներից յուրաքանչյուրն ինչ կարծիք ունի անվստահության գործընթացի մասին եւ պատրա՞ստ է գնալ այդ քայլին, թե՞, ինչպես Ղազարյանն է ասել, սատարում են Նիկոլ Փաշինյանին։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի