Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:40 28-03-2025

Ընտրություններից հետո բոլոր խոստումները կմոռացվեն. հարցում

Այս կիրակի օրը՝ մարտի 30-ին, Փարաքար խոշորացված համայնքում և Գյումրիում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ: Գյումրիում պայքարի մեջ է մտել 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն։

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-ն ընտրության է մասնակցում 33 հոգուց կազմված ցուցակով, որը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։

Ցուցակը կազմված է 40 հոգուց։ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»-ը ներկայանում է 32 հոգուց բաղկացած ցուցակով, որի առաջին համարն Արտյոմ Թումանյանն է։ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը գլխավորում է Կարեն Մալխասյանը, մասնակցում է 30 հոգանոց ընտրական ցուցակով։ «Մեր քաղաքը» դաշինքի կազմում են «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները։

Ցուցակը կազմված է 34 հոգուց, քաղաքապետի թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջին համարն Արտյոմ Ղարաղազարյանն է։ Նախընտրական ցուցակը կազմված է 23 հոգուց։ 98 հոգուց բաղկացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի կազմում են «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները, որը ներկայացնում է Կարեն Սիմոնյանը։ Ցուցակը բաղկացած է 56 հոգուց։ «Եվրադաշինք»-ի կազմում են «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները, նախընտրական ցուցակը 25 հոգուց է կազմված, առաջին համարը Լևոն Բարսեղյանն է։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղել․ «Եթե ապրեիք Գյումրիում, ո՞ւմ կընտրեիք քաղաքապետ»։

Հարցվածներից ոմանք հնչեցրին Սարիկ Մինասյանի անունը, ոմանք էլ՝ Լևոն Բարսեղյանի։ «Անձամբ ծանոթ չեմ, բայց ամենա հարմար թեկնածուն՝ Սարիկ Մինասյանն է։ Մյուս թեկնածուները արժանի չեն»,- ասաց նրանցից մեկը։

«Գյումրեցի եմ, բայց ոչ մեկին չեմ ընտրելու»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։ Անցորդներից մեկի խոսքով էլ՝ ընտրություններից հետո բոլոր խոստումները կմոռացվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
18:29 Փաշինյանը հայտնել է, թե ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովի նախագահի թեկնածուները