Ղայդով թաղում կանիմ. հացով, բանով. «մեր Սարիկ»-ի անկոռեկտ պահվածքը
copy image url

Ղայդով թաղում կանիմ. հացով, բանով. «մեր Սարիկ»-ի անկոռեկտ պահվածքը

Ներքին 3 շաբաթ առաջ - 18:30 27-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հանրապետության երկրորդ երկրորդ խոշոր հայանքում՝ Գյումրիում, մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ իշխանությունն անցել է ռեպրեսիաների։

Այսօր առավոտվանից իրավապահները խուզարկություններ են սկսել Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների նախընտրական շտաբերում։ Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը, և որդին՝ Կարեն Գրիգորյանը, տնից բերման են ենթարկվել: Հիշյալ ուժերը հայտարարել են, որ ընտրություններից հետո բացառում են ՔՊ-ի հետ համագործակցությունը։

Ռեպրեսիաներին զուգահեռ նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ Այս օրերին գյումրեցիների վստահությունն ու համակրանքը շահելու նպատակով համայնքապետի թեկնածուները տարբեր թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներ են ունենում և նրանց ամենատարբեր խոստումները տալիս։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը՝ «մեր Սարիկ»-ը, ով ամենատարբեր սոցհարցերումներով հետ է մնում ընդդիմադիր թեկնածուներից, ևս խոստումներ է շռայլում՝ շատ հաճախ հատելով կոռեկտության և բարոյականության սահմանները.

Երեկ էլ քարոզարշավի ժամանակ ոչ այնքան հաճելի միջադեպ տեղի ունեցավ։ Գյումրիի Շիրակացի թաղամասի տարեց բնակիչներից մեկը մոտեցավ Սարիկ Մինասյանին և նրան խնդրեց, որ իր մահանալուց հետո համայնքապետի թեկնածուն թաղի իրեն։ Ի պատասխան՝ Սարիկ Մինասյանը տարեց կնոջը խոստանում է, որ «ղայդով» թաղում կկազմակերպի՝ «հացով, բանով», ավելին՝ իր աշխատակիցներին հանձնարարում է ֆիքսել կնոջ հասցեն։

Առհասարակ՝ տարրական էթիկան քաղաքացուց՝ առավել ևս տղամարդուց, պահանջում է տուրք չտալ նման խոսակցությանը, որքան էլ դիմացինը ծեր լինի և գտնվի կյանքի մայրամուտում, ավելին՝ հակադարձել, որ նա դեռ շատ երկար է ապրելու։

Տարածված տեսանյութում Սարիկ Մինասյանը նման կոռեկտություն չցուցաբերեց և հիշյալ կնոջ ու նրա ընտանիքի անդամների քվեները ստանալու ակնկալիքով խոստացավ, որ տարեց կնոջ համար «ղայդով» թաղում կկազմակերպի, ինչը մտահոգիչ է և դատապարտելի …