Մոսկվայում խարդախությաան համար ձերբակալել են Forbes-ի ցուցակում ընդգրկված միլիարդատիրոջը․ Reuters
Մոսկվայում ձերբակալվել է Forbes-ի ցուցակում ընդգրկված միլիարդատեր, ռուսական խոշորագույն Rusagro գյուղատնտեսական հոլդինգի հիմնադիր Վադիմ Մոշկովիչը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ընկերության գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում։ 2024 թվականին Մոշկովիչի կարողությունը գնահատվել է 2,7 միլիարդ դոլար, և նա զբաղեցրել է ռուս միլիարդատերերի ցուցակի 55-րդ հորիզոնականը։