ՊՆ-ն «վհուկների որս» է սկսել,«Եվրաքվե»-ն ընդունվեց, Արցախյան շարժումը չենք շարունակում․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 20:50 26-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 26-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Oragir.News-ը նախօրեին հայտնել էր, որ ադրբեջանցիները կրակել են Սյունիքի ուղղությամբ, չնայած Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրակապես հերքում է մամուլում առկա նմանաբովանդակ տեղեկությունները։ Գրառմանը կից նաև հրապարակել էինք մեր ընթերցողներից մեկի տրամադրած տեսանյութը, որում ուժգին կրակոցների ձայները շատ պարզ լսելի էին։ Պաշտպանության նախարարությունը շտապեց նաև մեր այս հրապարակումը հերքել՝ հայտնվելով շատ ծիծաղելի իրավիճակում։ «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»,- նշվում էր պաշտպանական գերատեսչության հայտարարությունում, որով ըստ էության հաստատում էր մեր հրապարակման իսկությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ այսօր խորհրդարանում հայտարարեց, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն։


Oragir.News-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունը չի բավարարվել արծրունհովհաննիսյանական ոճի հերքմամբ և Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայերում «վհուկների որս» է սկսել՝ պարզելու համար, թե ով է մեզ փոխանցել հիշյալ տեսանյութը։ Մեր տեղեկություններով՝ պաշտպանական գերատեսչության աշխատակիցները բնակիչներին նաև խստորեն հրահանգել են ադրբեջանական կրակոցները չտեսանկարահանել և առավել ևս այդ տեսանյութերը լրատվամիջոցներին չփոխանցել։ Բնակիչներին նաև տեղեկացրել են, որ նման տեսանյութեր նկարահանող ու հանրայնացնող անձինք կարող են խստագույն պատասխանատվության ենթարկվել։


Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ «Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը ուզո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում շարունակել: Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագարումից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից՝ կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին: Առանց սեթևեթանքի ուզում եմ վստահ ու աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է, պարզապես ավելի էֆեկտիվ ճանապարհ չունի և մեր ընկալումը համապարփակ է և ամբողջական»,- ասել է նա։


Անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ում անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազան այսօր Ազգային ժողովում էր, խոստանում է՝ ամեն ինչ անելու է, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի։ «Պարոն Փաշինյանը մեր երկիրը ղեկավարել է դժվարագույն ժամանակահատվածում, ընդունել է դժվարագույն որոշումներ, ես իր բոլոր ընդունած որոշումների հետ OK եմ, ես գրեթե OK եմ նաև խաղաղության պայմանագրի նախագծի հետ, ոչ թե թղթի հետ եմ OK, ընդ որում, այլ OK եմ այն բանի հետ, որ վարչապետին, ԱԳ նախարարությանը և ՔՊ-ի թիմին իմ նաև համեստ մասնկացությամբ, հաջողվեց աշխարհին ապացուցենք, որ մենք խաղաղություն ենք ուզում, և որևէ հիմար չի կարղ մտածել, որ Հայաստանը կարող է պատերազմ հայտարարել ադրբեջանա-թուրքական տանդեմին: Սա է ինձ համար կարևոր: Բայց քանի որ վարչապետը երկիրը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, բայց քանի որ մեր քաղաքական թիմն էն նախնական, տարալուծվել է, մի քիչ ուրիշ է դարձել, վարչապետը կորցրել է վստահությունը շատ շատերի նկատմամբ և հետևաբար, եթե ինքը վերարտադրվի նորից որպես վարչապետ, ապա ինքը կդառնա ավոտրիտար ղեկավար, ավտորիտար ղեկավար դառնալու դեպքում մեր այսօրվա պայմաններում դա շատ վտանգավոր կլինի մեր պետականության համար, ես իմ համեստ ներդրումը պետք է դնեմ, անեմ ամեն ինչ, որ չվերարտադրվի պարոն վարևչապետը»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում