Ներքին 4 տարի առաջ - 13:15 11-12-2021

Հ1-ում «վհուկների որս» է. ազատվում են հներից

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն արդեն իր ձեռքն է վերցրել Հ1-ը։ Նա, ինչ իր մտերիմ ընկերուհուն՝ ՀԺ-ի խմբագիր Լուսինե Բարսեղյանին, նշանակել տվեց Հանրայինի Լուրերի պատասխանատու, իսկ վերջինս ամուսնուն՝ Վահագն Թևոսյանին, որը նաև Իմ Քայլը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, տեղավորեց Հանրային Հեռուստառադիոխորհրդում, ավելի մեծ թափ ստացան Հանրայինի ոչ ցանկալիներից ազատելն ու յուրայիններով համալրելը, թեպետ վերջիններս հեռուստատեսությունում աշխատելու փորձ չունեն, այլ թղթակցել են ՀԺ-ում։

Լուրերից հեռանալու մասին հայտարարել են Լիլիթ Հարությունյանը, Սոնա Աղբալյանն և ուրիշներ, աշխատանքից ազատվել է հեռուստատեսության երկար տարիների աշխատակից, ռեժիսոր-օպերատոր Կարեն Մախմուրյանը, իր պարտականություններից զրկել են նաև Լուրերի պրոդյուսեր Ռուբեն Շահինյանին, սակայն վերջինիս դեռ չեն ազատել աշխատանքից, քանի որ, իրենց մեջ խոսակցությունների համաձայն տեղյակ է շատ բաներից , այդ թվում՝ ներքին խոհանոցի աղմկահարույց մանրամասներից։ Աշխատանքից ազատվել են նաև Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը։ Ընդհանրապես, աշխատանքային հաշվեհարդար են տեսնում հատկապես նրանց նկատմամբ, ովքեր ասոցավցում են , այսպես կոչված, նախկինների հետ։

Սակայն նախկինների հետ ասոցացվող նրանք, ովքեր Հանրայինի գլխավոր պրոդյուսեր, Երևանի նախկին փոխքաղաապետ Տիգրան Վիրաբյանի հետ արդյունավետ գործարքների մեջ են եղել ու տարբեր պատվերներ են իրականացրել, այսօր էլ լավ են զգում ու յուղոտ պատվերներ են ստանում Հանրայինից։ Ընդհանրապես, ըստ Հանրայինի մեր աղբյուրների, բոլոր պատվերները ստանում են հենց Տիգրան Վիրաբյանի մտերիմները, սակայն նրանցից ամենասիրելին Արման Միտոյանն է, որ, հիշեցնենք, առավել հայտնի է Կամի ակումբի իր բիզնեսով, քան մեդիաարտադրությամբ։ Ի դեպ, Կամի ակումբի բացօթյա հատվածից էր ամռանը որոշ ժամանակ եթեր հեռորձակվում Հ1-ի առավոտյան ծրագիրը՝ ըստ տարածված տեղեկությունների՝ կրկին Վիրաբյան-Միտոյան ֆինանսական համագործակցության արդյունքում։

Ի դեպ, Հանրայինի Մարկետինգի բաժնի տնօրեն է նշանակվել Հովհաննես Թովմասյանը, որ ժամանակին Արմենիա հեռուստաընկերությամբ վարում էր «Դիլ կամ Նո Դիլ» հաղորդումը, հետո ժամանակավորապես տեղափոխվեց ԱՄՆ՝ աշխատելու Վահագն և Բագրատ Սարգսյանների հետ, որոնց հետ կարճ համագործակցեց նաև հայաստանյան մի հեռուստաընկերության շրջանակներում,սակայն մեդիամագնատ եղբայրների հետ ունեցած վեճից հետո այժմ էլ հայտնվել է Հանրայինում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը