Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 26-03-2025

Մեր իշխանության թուլությունն է, որ ադրբեջանցիները գալիս են այստեղ, ինչ ուզում, անում են․ հարցում

Նախօրեին համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ մի ադրբեջանցի երիտասարդ մայրաքաղաք Երևանից ուղերձ է հղել և Երևանը ներկայացրել է որպես «ադրբեջանական հինավուրց տարածք։

Տեսանյութի հեղինակը Հանրապետության հրապարակից դիմելով ադրբեջանցիներին և ողջ թյուրքական աշխարհին, ասում է. «Սիրելիներս, այստեղ հինավուրց ադրբեջանական հող է։ Այս հողերը մեզ են սպասում։ Աստծո կամքով, այսօր մեզնից 1-ը, իսկ վաղը 1000-ավորները կգան»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեզ անհանգստացնո՞ւմ է, որ ադրբեջանցի երիտասարդը Հանրապետության հրապարակից իր հայրենակիցներին հրավիրում է Հայաստան»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան տվեց, նշելով, որ դա այն հարցն է, որ բոլորին անհանգստացնում է։

«Դե դա կախված է մեր իշխանություններից, եթե իշխանությունները էդքան թույլատրում են , դա շատ սխալ ա»,- պատասխանեց քաղաքացիերից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հավատում։

«Որ ականատես չեմ եղել, չեմ լսել, ես չեմ հավատում»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկը նշեց, որ ոստիկանները չպետք է թույլ տային։ «Անհաշիվ ոստիկաններ ունենք, ինչի են թույլ տալիս, որ գա։ Ոստիկաններն ինչի համար են, որպեսզի կարգուկանոն պահպանեն, թե Փաշինյանին»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ դա իրեն անհանգստացնում է։ «Իհարկե անհանգստացնում ա։ Որտեղ են բա մեր ոստիկանությունը։ Ինչի դեմները չեն առնում, մեկս մի բան ասենք՝ կբռնեն, դե թող հարցերը լուծեն»,- ասաց նա։

«Մեր իշխանության թուլությունն է, որ ադրբեջանցիները գալիս են ստեղ ինչ ուզում անում են»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում