Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:00 18-04-2024
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:

Նախարարն ասաց, թե տնօրենի հավակնորդները անցնում է հավաստագրման գործընթաց՝ թեստավորում, ներկայացնում են զարգացման ծրագիր:

«Զարգացման ծրագիրը փորձաքննվում է մրցույթով ընտրված երկու անկախ կազմակերպությունների կողմից, և զարգացման ծրագրի փորձաքննության արդյունքում դրական շեմը հաղթահարած, ծրագրեր ներկայացրած հավակնորդներն արդեն գալիս են հարցազրույցի, որն իրականացվում է նախարարությունում լիազոր մարմնի հետ համատեղ»,-հայտնեց Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ միջինում մոտ 15 %-ն է, որ դրական շեմը հաղթահարում է զարգացման ծրագիր ներկայացնելու փուլում, այսինքն՝ շուրջ 85 %-ը դրական գնահատական չի ստանում, և այս 15 %-ից էլ շուրջ 60 %-ն էլ չի հաղթահարում հարցազրույցի փուլը։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հաճախ դպրոցներում խնդիրներ են ծագում, որոնք տեղում պետք է լուծել գրություններ գրելու փոխարեն:

Անդրեասյանը հայտնեց, որ առանձին կհաստատվի նաև հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոնների կանոնադրությունը:


«Մենք մեր հատուկ դպրոցները, որոնք դեռևս գործում են, նպատակ ունենք վերածել ռեսուրս-կենտրոնների, որով նրանք ոչ թե երեխաների կրթություն կիրականացնեն առավելապես, այլ կտրամադրեն մասնագիտական ծառայություններ և աջակցություն մեր հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և այդ դպրոցներում իրենց կրթությունը ստացող երեխաների համար, ինչպես նաև կվերապատրաստեն համապատասխան մասնագետներին»,- ասաց Անդրեասյանը:

Փաշինյանը հայտարարեց, որ նոր կառուցված դպրոցներում դասարանների պակաս կա։

«Ժամանակին՝ 1 տարի առաջ կայացրինք այդ որոշումը, կային դասարաններ, որ երեխանների փոքր թվի պատճառով մի քան հոգի 3-րդ դասարանից էին, մի քանի հոգի՝ 4-րդ, մի քանի հոգի 5-րդ դասարանից և շենքեր նախագծելիս այդ դասարնների թիվն է թղթի վրա երևացել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դպրոցաշինությանը:

Նա հայտնեց, որ կա զուտ կազմակերպման խնդիր։

«Մեր տնօրեններն էլ տեղում պետք է մի քիչ ստեղծագործ լինեն, որովհետև մենք լրիվ նոր դպրոց ենք մտնում, մեկ էլ խեղճացած ասում են դասարանները չի հերիքում, ընդ որում անծայրածիր տարածքեր են դպրոցում:

Այդտեղ էլ ստեղծագործականության հարց կա, այո, խնդիր է, բայց դժվար է պատկերացնել, որ այդ հսակայական դպրոցում, որտեղ ամենատարբեր ենթակառուցվածքներ՝ ինչ ասես կա, ասում են՝ վա՜յ, սենյակը չի հերիքում: Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, հարգելի ուսուցիչնե՛ր՝ դուք այստեղ, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ»,- հայտարարեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
23:03 Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
23:17 Պատահականությո՞ւն, թե՞ չար միտում. հայկական և վրացական գինու օրերը համընկել են
20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
13:48 Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Զորաց քարեր
12:57 Մոսկվայի ուղղությամբ արձակված ուկրաինական 4 անօդաչու է խոցվել. Սոբյանին
13:31 «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին