Ներքին 1 տարի առաջ - 13:02 26-03-2025

Ողբերգական դեպք՝ Երևանում․ ամուսինը հայտնել է, որ բուժքրոջ ներարկումից մոտ 1 րոպե անց կինը մահացել է․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «սուր աղիքային անանցանելիություն» ախտորոշմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող բժշկական կենտրոններից մեկում բուժօգնության դիմած և վիրահատական միջամտության ենթարկված կին է մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ, 68-ամյա Ռոզա Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Ռոզա Մ․-ի ամուսինը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ, 67-ամյա Արտավազդ Մ․-ն, Շենգավիթի քննչական բաժնի քննիչներին հայտնել է, որ մարտի 23-ին ժամը 23։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույր Հասմիկը իր ներկայությամբ ինչ-որ ներարկում է կատարել կնոջը՝ Ռոզա Մ․-ին, որից մոտ 1 րոպե անց վերջինս մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը