Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:19 25-03-2025

Արժանապատվությունն ու խաղաղությունը հայրենիք ունենալն է․ Մետաքսե Հակոբյան

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Մարտի 29-ին, ժամը 15։00-ին լինելու եմ Երևանի Ազատության հրապարակում (Օպերայի հրապարակ), քանզի չեմ ապրելու ստով ու կեղծիքով պարուրված, իմ լռությամբ չեմ սատարելու Արցախի հարցի փակմանն ու Հայաստանի կեղեքմանը։ Պիտի նպաստեմ ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ հաստատմանը իմ տուն (Արցախ) վերադառնալով, չլռելով և պահանջելով գերևարված ու պատանդառված հայրենակիցներիս վերադարձը։ Իսկ մինչ այդ մենք պիտի Մայր Հայաստանում արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենանք։

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ Ու ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՈւՆԵՆԱԼՆ Է…ԱՅՆ ՄԱՀԻՑ ԷԼ ԶՈՐԵՂ Է…»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող