Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 25-03-2025

Սարիկը օրենք է խախտում, Զատուլինը Փաշինյանին չի վստահում, Սադոյանը «Տիկ-տոկ» է բացել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 25-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը։ «Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը և հանրության որևէ էական տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին: Իշխանության մտահոգություններն, իհարկե, հասկանալի են: Բարդ և վտանգավոր է հանրությանն ասել այն իրականությունը, որը տարիներ շարունակ նենգափոխվել և լրիվ այլ նրբերանգներով է ներկայացվել: Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության համար, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրված պահանջները, որոնք գնալով առավել խոցելի են դարձրել Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ սաէ իշխանության հռչակած խաղաղության միֆը և նրա նկարած քարոզչական փուչիկը, որը ասեղի մեկ շարժումով առոչինչ է դառնում։

Գյումրու ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները: Այս մասին ահազանգում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը։ «Վերջինս՝ իր ֆեյսբուքյան սոցիալական ցանցում տարածել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապահաշինարարական աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը՝ «Գյումրիում չնորոգված փողոցներ չեն լինելու» մեկնաբանությամբ, ակնհայտորեն ծառայեցնելով պետական միջոցները՝ որպես նախընտրական քարոզչական խոստում»,- ասվում է հայտարարությունում։

Թեհրանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնությունը: Այս մասին Երևանում՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ նշելով, որ կողմերին խրախուսում են հնարավորինս արագ ստորագրել վերջնական փաստաթուղթը։ «Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների անկախությանն ու տարածքային ամբողջակիանությանը և դեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը», - հայտարարեց Արաղչին՝ շեշտելով՝ սա Իրանի կայուն դիրքորոշումն է։ Նա նաև ընդգծեց, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում՝ երկխոսության և դիվնագիտության միջոցով՝ առանց ուժի կիրառման։ Նշելով, որ Իրանն աջակցում է խաղաղության պայմանագիրը՝ Արաղչին հույս հայտնեց, որ այն շուտ կստորագրվի։

Իրանի արտգործնախարարի հետ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է՝ դեռևս չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Ըստ նրա՝ պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները։ «Այս պահին նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում։ Պետք է շարունակենք աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։ Այս պահին չկա ընբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի համաձայնագիրը։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացին և դնել մեր ստորագրությունը»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան