Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:45 25-03-2025

Ինչպե՞ս եք թիկնապահներին զանազանելու «ընկերներից», կարող են ճիշտը չասել. Բագրատյանը՝ փոխնախարարին

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի տեղեկացմամբ նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է երեք ուղղություններով:

Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը՝ բազային տուրքը, որը չի փոփոխվել օրենքի ընդունումից հետո եւ կազմակերպության գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է մեկ անգամ, 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով: Այս փոփոխությամբ ակնկալվում է, որ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար կդիմեն եւ լիցենզիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնք հստակ նպատակադրված են գործունեություն ծավալելու նշված ոլորտում եւ տիրապետում են անհրաժեշտ ֆինանսական, կադրային, սպառազինային ռեսուրսների:

Նաեւ առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների՝ զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն՝ անկախ գործատուի փոփոխությունից:

Նախատեսվում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը՝ 3 պահնորդ: Զեկուցողի խոսքով նաեւ առաջարկվում է, որ լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ՝ ներկայիս 1-ի փոխարեն:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փոխնախարարից հետաքրքրվեց․ «Մենք իրականության մեջ հաճախ տեսնում ենք երկու մեքենա, բայց հնարավոր է, որ երկրորդ մեքենայում լինեն տվյալ անձի ընկերները։ Եվ երբ ոստիկանությունը ցանկանում է, որպեսզի այս հոդվածը կիրառվի, այս օրենքը կիրառվի, քաղաքացին նշում է, որ երկրորդ մեքենան թիկնապահներ չեն, իր ընկերներն են։ Մենք ինչպե՞ս ենք զանազանելու կամ ինչպե՞ս ենք կիրառելու նախագիծը, եթե դա շատ դժվար է լինելու զանազանել, որովհետև իրապես կարող են լինել թիկնապահներ, բայց ներկայանալ որպես ընկերներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում