Ներքին 1 տարի առաջ - 19:44 24-03-2025

Միրզոյանն ու Սիյարտոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչի կարևոր դրսևորումներից էին Երևանում և Բուդապեշտում ռեզիդենտ դեսպանությունների բացման որոշումները: Նախարարները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ:

Քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները շեշտել են հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը, ինչի համատեքստում նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը և դրանով ընձեռնվող հնարավորությունների առավելագույնս իրացման անհրաժեշտությունը:

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ներառյալ առկա գործիքակազմի առավել արդյունավետ օգտագործման միջոցով:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի վերջնականացման կապակցությամբ նախարար Սիյարտոյի կողմից արտահայտված ողջունող դիրքորոշումը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն այս պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունն է համարում համաձայնագրի ստորագրումը, ինչի համար ադրբեջանական կողմին առաջարկել է անցկացնել խորհրդակցություններ դրա ժամկետների և տեղի շուրջ:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա