Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:12 24-03-2025

Ամերիկացի գրողը պնդում է, որ Իլոն Մասկի 13-րդ երեխայի մայրն է․ Vanity Fair

Ամերիկացի գրող Էշլի Սենթ-Քլերը, ով պնդում է, որ Իլոն Մասկի 13-րդ երեխայի մայրն է, դիմել է դատարան՝ պահանջելով պաշտոնապես հաստատել հայրությունը և նշանակել ալիմենտի չափը։ Նրա խոսքով՝ Մասկը ստիպել է թաքցնել հղիությունը, իսկ ծնվելուց հետո հրաժարվել է մասնակցել երեխայի դաստիարակությանը։
Այս մասին գրում է Vanity Fair-ը։

Էշլիի փաստաբանների փոխանցմամբ՝ Մասկը մինչ այս ֆինանսապես աջակցել է երեխային, սակայն դատական հայցից հետո միակողմանիորեն կրճատել է այդ աջակցությունը, ինչը լուրջ վնաս է հասցրել երեխայի բարեկեցությանը։