Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Սպորտ 1 տարի առաջ - 20:23 23-03-2025

Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Վրաստանի ընտրանուց

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային պատասխան խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Վրաստանի ընտրանուն։

Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան մարզադաշտում կայացած խաղում տանտերերը հաղթեցին 6։1 հաշվով։

Նշենք, որ միայն առաջին խաղակեսի ընթացքում վացիները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Հայաստանի հավաքականի դարպասը, ինչից հետո երկրպագուներն անընդհատ վանկարկում էին «Մելիքբեկյան, հեռացիր», և այդ վանկարկումները շարունակվում էին նաև 2-րդ խաղակեսում։

2-րդ խաղակեսում Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդգար Սևիկյանը։

Այսպիսով, Ազգերի լիգայի անցումային դիմակայությունում Վրաստանի հավաքականը բարձրանում է B դիվիզիոն, իսկ Հայաստանի հավաքականը կմնա C դիվիզիոնում։