Արտաքին 1 տարի առաջ - 16:01 23-03-2025

Անկարան չի գնա Բաքվի շահերին հակասող որևէ քայլի. Քըլըչ

Թուրքիա-Հայաստան սահմանի բացման շուրջ մանիպուլյացիաները չեն հասնի իրենց նպատակներին:

Նման հայտարարություն է արել Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը:

Նախկին դեսպանը համոզված է, որ Անկարան չի գնա Բաքվի շահերին հակասող որևէ քայլի։

«Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքը շահարկելու փորձերը դատապարտված են ձախողման»,- AZERTAC-ին տված հարցազրույցում ասել է դիվանագետը։

Ամենից շատ դիտված