Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:04 23-03-2025

ՔՊ-ի թույլտվությամբ այգում ռեստորան են կառուցում, ապա 10 միլիոն դրամով վարձակալության հանձնում. Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեսնես՝ ՔՊ-ի մոտ ցինիզմը սահման ունի՞, թե՞ միայն նախկիններին են մեղադրում այգիներում դղյակներ ու օբյեկտներ կառուցելու մեջ, երբ միևնույն ժամանակ հենց ՔՊ-ի թույլտվությամբ այգում ռեստորան են կառուցում, ապա այն 10 միլիոն դրամով վարձակալության հանձնում։

Այսինքն՝ նախկինների դեմ պայքարի անվան տակ կրկնում են նույն կոռուպցիոն սխեմաները, որը արդեն փաթեթավորված է «թավշյա Հայաստանի» անվան տակ։

Լավ հարստանալու բիզնես ծրագիր չէ՞՝ նախկիններին քննադատելով իշխանության գալն ու հետո նույնը անել արդեն իրենց շահի համար։

Ի դեպ, նկարում պատկերված ռեստորանը պատկանում է հայտնի «ցնցուղի» դեպքի պատճառով աշխատանքից ազատված Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանին։

Թող ժողովուրդը հետևություն անի և հաշվարկի, քանի հատ թավշյա ցնցուղու գումար է ծախսվել այս շինությունը կառուցելու համար»։



Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան