ԵՄ-ն և Գերմանիայի կառավարությունը մեղավոր են Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի համար. Հոֆման
Աճում են մտավախությունները Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից վերսկսվող ագրեսիայի վերաբերյալ։
Դրա մասին սոցցանցերում գրել է գերմանական «Die PARTEI» կուսակցության ղեկավարի գրասենյակի ղեկավար Դասթին Հոֆմանը։ Հայտնում է News.am-ը:
«Բաքվի ռեժիմը հասկացել է, որ կարող է առանց հետևանքների ռազմական ուժի միջոցով առաջ տանել իր աշխարհաքաղաքական շահերը։ Դրանում զգալի ներդրում են ունեցել ԵՄ ղեկավարությունը և Գերմանիայի դաշնային կառավարությունը»,- գրել է նա։