Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:59 21-03-2025

Կարող եք հրաժարվել ՄԻՊ պաշտոնից և դառնալ պարեկ. Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Մանասյանին

«Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական լուծումներ» խորհրդարանական լսումների ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝ ինչու են ՄԻՊ-ի հիմնական մանդատին վերաբերող հարցերը միշտ դուրս մնում նրա ուշադրության կենտրոնից․ «2024-ի դեկտեմբերին «Հանրայինի» եթերում հարցազրույցի ժամանակ, ամփոփելով 2024 թվականը՝ մարդու իրավունքների պաշտպանության իմաստով, առաջին խնդիրը էլի առանձնացրել էիք աղմուկը: Ուզում եմ հասկանալ՝ ձեր խնդիրներով դուք ի վերջո կզբաղվե՞ք, թե՞ չէ: Իսկ եթե շատ եք ուզում զբաղվել աղմուկի խնդրով, կարող եք հրաժարական ներկայացնել ՄԻՊ-ի պաշտոնից և ստանձնել պարեկի պաշտոնը»:

Ի պատասխան՝ Անահիտ Մանասյանը նշեց. «Միջազգային տարբեր կազմակերպություններ կան, որոնք գնահատում են ՄԻՊ-ի հաստատություններիր գործունեությունը: Մեր հաստատության հետ կապված հաղորդակցություններից մեկն էլ եղել է այն, որ եղել են ժամանակահատվածներ, երբ հաստատությունը կենտրոնացած է եղել մի խնդրի վրա, մյուս խնդրին անդրադարձ չի եղել, մենք պետք է կարողանանք կենտրոնանալ մարդու իրավունքների բոլոր խնդիրների վրա: Հետևաբար, ինձ համար հավասար կարևորություն ունեն մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները: Այդ տեսանկյունից հանրային աղմուկի բացասական ազդեցության խնդիրը շատ կարևոր խնդիրներից է»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում