Ներքին 1 տարի առաջ - 14:30 21-03-2025

Մեծ աղետի նախանշա՞ն, թե՞ բնական պրոցեսներ. ինչ է կատարվում Հայաստանի ընդերքում

Վերջին շրջանում քաղաքացիները մտահոգված են երկրաշարժերի հաճախակի կրկնման հանգամանքով՝ ենթադրելով, որ դրանք կարող են լինել արհեստածին կամ ավելի մեծ աղետի նախանշան։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հետ, ով նշել է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ երկրաշարժերի հաճախականությունն իրականում չի ավելացել, և Հայաստանի ընդհանուր սեյսմիկ ֆոնը մնում է կայուն։

«Եթե մասնագիտական տեսանկյունից դիտարկենք 3 մագնիտուդից բարձր երկրաշարժերը, ապա դրանց ընդհանուր հաճախականությունը պահպանվում է նույն մակարդակում։ Ինչ վերաբերում է արհեստածին երկրաշարժերին, ապա դա բացառվում է, քանի որ մարդկությունն ու գիտությունը դեռևս այդ մակարդակին չեն հասել, որ կարողանան ստեղծել արհեստածին երկրաշարժեր»,- ասաց նա։

Նազարեթյանը նաև պարզաբանեց, որ Հայաստանի սեյսմիկ ակտիվությունը բաժանվում է երկու խմբի.

1. Ցրված երկրաշարժեր - առաջանում են տարբեր մարզերում և հիմնականում թույլ են լինում։

2. Օջախային երկրաշարժեր - տեղի են ունենում հայտնի սեյսմիկ գոտիներում, օրինակ՝ Ջավախքի լեռնաշղթայում, որտեղ տարեկան գրանցվում են հարյուրավոր, նույնիսկ հազարավոր թույլ երկրաշարժեր, սակայն ուժեղ ցնցումներ գրեթե չեն լինում՝ պայմանավորված տվյալ տարածքի երկրաբանական առանձնահատկություններով։

Անդրադառնալով Սպիտակում կրկնվող երկրաշարժերին՝ նա նշեց, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո այնտեղ գրանցվել է 14․000-ից ավելի հետցնցում, ինչը բնական գործընթաց է։ «Ցնցումային ակտիվությունը դեռ երկար կշարունակվի, սակայն անհանգստանալու պատճառ չկա։ Վտանգավոր կլիներ, եթե ձևավորվեին նոր սեյսմիկ օջախներ, սակայն ներկայումս նման միտում չկա»,- եզրափակեց Նազարեթյանը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց