Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:58 21-03-2025

Հազարավոր ուժայիններ տրիբունայից հայ ֆաներին առևանգում էին խաղի ժամանակ. Սերգեյ Ջանջոյան

Հայաստան ֆուտբոլի հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆուտբոլում դետալներ չկան, պետքա մինիմում դալբայոբ լինես, որ ամենածայրահեղ քայլերն անես քո հավաքականի դեմ.. հետևդ բացես, ասես` ինչ ուզում եք, արեք, մենք հյուրընկալ ենք... Իհարկե կեղտոտ են նաև 2 կոպեկի համար հայերի սեկցիաներում վրացիքին տոմս ծախողները, բայց ակնհայտ սրա հետ հաշտ ա եղել ՀՖՖ-ն։

Երկրի գլխավոր հրապարակը տրամադրես մրցակցի թիմի երթի հավաքատեղի, այն պարագայում երբ գիտես` տարիներ ի վեր հավաքականի ֆան ակումբներից մեկի երթի հավաքատեղին է։ Տոմսերի վաճառքը կազմակերպես էնպես որ սաղ տրիբունաներում լինեն հարյուրավոր, հազարավոր մրցակից թմի երկրպագուներ.. Քո երկրպագուների տեղերի տոմսերը հազարից ավելի տաս մրցակցին, կես տրիբունա ֆան սեկցիա սարքես.. Էն պարագայում, երբ քո թիմը, մեղմ ասած, լավ վիճակում չի, ու հակառակ գործողություններով պետք ա նպաստես ստադիոնի ուժեղ մթնոլորտին.. Մեր մոտ էլ ուժային կառույցների հազարավոր ներկայացուցիչներ լցնես, տրիբունայից հայ ֆաներ առևանգեն խաղի ժամանակ։

Մեզ դրսում երբեք չեն թողել մեր ուզած տեղում երթ անենք, իրենք են տեղն ասել, դրսում ՀՖՖ-ի ֆոկուսներից հետո, երբ հայտնվում էինք այլ ֆաների մեջ, մեզ ուղեկցում են հյուրերի սեկցիա` անվտանգությունից ելնելով։
Էս խայտառակ վիճակը միշտ կհիշվի ու մյուս ՀՖՖ ղեկավարների ու բոլոր չինովնիկների համար պետքա ..ի օրինակ ծառայի։ Թե բա հյուրընկալ։

ՀՖՖ-ն պետք ա պատասխան տա էս նվաստացման համար ու սաղ թիմով օր առաջ լքեն ֆեդերացիան»:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ