Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:00 21-03-2025

Հայրենիքի և պետության միջև ճեղքն ինչպե՞ս ու ե՞րբ կվերանա 

Օրեր առաջ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ երկրորդ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հայրենիքի և պետութան միջև եղած ճեղքը վերացնելու մասին է։ Այնուհետև ընդարձակ ակնարկով փորձեց վեր հանել ճեղքի առաջացման պատմական արմատները, հոգեբանական պատճառները և այլն։

Իրական Հայաստանի մասին խոսույթը նախ՝ վիրավորական է ժողովրդի մի մասի համար։ Այսպիսով թափանացիկ ակնարկում են, որ ժողովրդի մի մասը հոգեկան առողջության խնդիր ունի, մերժում է իրականությունն, ապրում պատրանքներով։ Իրականության ժխտումը, իրականությանը ոչ համարժեք վարքը հոգեկան խանգարման ախտանիշ է։ Այսինքն՝ ամեն անգամ, երբ ՔՊ-ականն ասում է «Իրական Հայաստան», այդպիսով, պատկերավոր ասած՝ գժի տեղ է դնում ժողովրդին։

Բազմաթիվ ընդդիմախոսների կարծիքով «Իրական Հայաստանի» մասին խոսույթն, այսինքն՝ պետության և հայրենիքի ռացիոնալ նույնացումն այլ նպատակ է հետապնդում։ Նիկոլ Փաշինյանը ձևացնում է, թե անկախության, պետականության ջատագով է։ ՀՀ քաղաքացիները Փաշինյանի 2023-ի սեպտեմբերի 24-ի ուղերձում նախանշված շարժումը չեն տեսել։ Ո՛չ ռուսական ռազմակայանն է դուրս հրավիրվել, ո՛չ լյուստրացիա է եղել, ՀՀ-ն դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից։ Այսինքն՝ անկախության պաշտպանության ուղղությամբ էական շարժ չի արվել։ Փաշինյանը նույնիսկ ոչինչ չի արել անկախության պայքարի մասնակցիներին արժանվույն գնահատման համար։ Փոխարենը՝ բարձր են գնահատում Խորհրդային միության հերոսները, այն կործանված կայսրության, որից անկախացել է Հայաստանը 1991-ին 29743 քառակուսի կիլոմետրով։ Այս առումով՝ Փաշինյանը մերժում է իրականությունը, իրական Հայաստանն, ապրում պատանքներով, ինչպես Կոբո Աբեի «Ամրոցը» պիեսի հերոսը։

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի հակասական վարք դրսևորում։

Օրեր առաջ հրավիրված քննարկման ժամանակ հայրենիքի և պետութան միջև եղած ճեղքի մասին ակնարկը հակաքաղաքական խոսույթ է։ Եթե պետությունն ու հայրենիքը նույնական են, ապա ի՞նչ իմաստ ունի ճեղքի մասին խոսելը։ Սա վտանգավոր մանիպուլյացիա է, որով փորձ է արվում հիմնավորել, թե անցյալում ևս հայ ժողովուրդը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել, մերժել է իրականությունը, չի արժևորել անկախությունը և այլն։

Ամենտարածված վարկածն այն է, որ այս խոսույթով ՔՊ առաջնորդը փորձում է արդարացնել իր պարտությունները, ժողովրդին պատճառած աղետները։ Այսինքն՝ այս գաղափարախոսության հիմնական թիրախն այն մարդիկ են, որոնք Փաշինյանին մինչ օրս էլ համարում են դավաճան, հանդիմանում նրան պարտությունների, Արցախի հանձնման, ռուսական շահեր սպասարկելու, ապապետական, հակաժողովրդավարական քայլեր անելու համար։ Ի պատասխան այս հանդիմանանքներին՝ Փաշինյանը ժողովրդի այս հատվածին գժի տեղ է դնում, ախատորոշելով, որ վերջիններս մերժում են իրականությունը։

Կարճ ասած՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը գաղափարական զենք է նրանց դեմ, որոնք ՔՊ առաջնորդին հանդիմանում են պարտությունների, ձախողումների, մարդկային, ազգային ողբերգություններ պատճառելու մեջ։ Իսկ ճեղքն օրինաչափորեն առաջանում է ազգային պարտություններից հետ։ Եվ այն վերանում է ոչ թե ինչ-որ գաղափարախոսությամբ, ոչ թե անվստահ քննարկումների արդյունքում, այլ ազգային հերթական հաղթանակներից հետո։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել