Ներքին 1 տարի առաջ - 20:37 20-03-2025

Կառավարությունը տնտեսությունից գումար է կորզում, քանի որ իր ծախսերը չի կարողանում փակել

2025 թ. հուլիսի 1-ից հարկային նոր փոփոխություններ կմտցվեն, որոնք նախատեսում են իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների, կառավարման խորհրդատվության և ժամանակավոր աշխատուժի ապահովման ոլորտների տեղափոխումը ԱԱՀ դաշտ:

Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց, որ այս փոփոխությունները նպատակ ունեն հարկային համակարգը դարձնել ավելի արդյունավետ և համահունչ պետբյուջեի պահանջներին։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով փաստաբանների դժգոհությունը նախորդ փոփոխություններից, նրանց կտրվի 5% անվճար ծառայության քվոտա։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշեց, որ հարկային քաղաքականությունը պետք է լինի ներառական, պարզ ու հասկանալի։

Նրա խոսքով, այն պետք է նպաստի բյուջեի խնդիրների լուծմանը, սակայն միևնույն ժամանակ չդառնա ավելորդ բեռ տնտեսվարողների համար։

«Հայաստանի Հանրապետության հարկային քաղաքականությունը բավականին ինստիտուցիոնալ կառուցվածք ունի, և 2016-ից ընդունված հարկային օրենսգիրքը մեծ հաշվով բալանսավորված է։ Սակայն հարկային փոփոխությունները պետք է լինեն դինամիկ, ոչ թե իրավիճակային։ Երբ կառավարությունը հայտնվում է ֆինանսական դժվարության մեջ, ծախսերը մեծանում են, առաջանում է գայթակղություն տնտեսությունից հավելյալ գումարներ կորզելու։ Վերջին վեց ամիսների ընթացքում մենք տեսնում ենք այդ միտումը, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսների վրա ճնշումների տեսքով»,- նշեց տնտեսագետը։

Նրա կարծիքով, հարկերի ավելացումը բերում է միայն ծառայությունների թանկացմանը, ինչը, օրինակ, փաստաբանական ծառայությունների դեպքում կնշանակի, որ ավելի քիչ մարդ կկարողանա օգտվել դրանից։ Արդյունքում շահառուների թիվը կնվազի, և ըստ այդմ՝ բյուջե համապատասխան մուտքերը չեն ապահովվի։

Բացի տնտեսական ասպեկտից՝ Ատոմ Մարգարյանը կարևորեց նաև սոցիալական կողմը։

Նրա խոսքով, մարդիկ հաճախ զբաղվում են մանր բիզնեսով՝ ընտանիքի պահանջմունքները բավարարելու համար, և այդ բիզնեսները փակելը միայն կբերի սոցիալական խնդիրների խորացման։

Մարգարյանը նաև շեշտեց, որ հարկային փոփոխությունները պետք է մշակվեն մասնակցային սկզբունքով՝ ներառելով ոչ միայն պետական մարմինները, այլև հասարակական կազմակերպությունները և տարբեր ոլորտների ներկայացուցիչներին։

«Որոշումները պետք է կայացվեն ոչ թե փակ դռների հետևում, այլ լայն քննարկումների արդյունքում։ Կառավարությունը հաճախ ընդունում է որոշումներ, հետո եթե դրանք չեն աշխատում, հետքայլ են անում։ Սակայն այսպիսի մոտեցումը միայն անկայունություն է ստեղծում բիզնես միջավայրում»,- նշեց նա։

Այսպիսով, Կառավարության փոփոխական քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի կարող բերել. ամեն անգամ, երբ Կառավարությունը չի կարողանում «դուրս գալ իր որոշումների տակից», դիմում է նման քայլերի, ուստի հարց է առաջանում, թե արդյոք այդ 5% անվճար քվոտան կարող է կոմպենսացնել փաստաբանական գրասենյակների կրած վնասները, ու առաջանում է երկրորդ հարցը՝ ինչպես է որոշվել, որ փաստաբակական ծառայությունների համար պետք է գործի անվճար քվոտա, իսկ հաշվապահական ծառայությունների համար՝ ոչ։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու