Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 20-03-2025

Վարդան Ղուկասյանը երևի միակ մարդն է, ով իրականությունն է արտահայտում․ հարցում

Վարդան Ղուկասյանի (Դոկ) պաշտպան Լևոն Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ դատարանը մերժել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակման միջնորդությունը։

Նա գրել է, որ տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման. «Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Դատական լսումները շարունակվում են։ Դատական ակտը բողոքարկվելու է»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ամերիկյան դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս որոշմանը»։

«Ոչինչ չեմ կարող ասել։ Երևի միակ մարդն ա, որ ինչ-որ իրականությունը կա, թեկուզ մի քիչ ոչ մակարդակով, բայց և այնպես արտահայտում ա։ Ափսոս»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ճիշտ է այդ որոշումը։ «Ճիշտ ա անում, ես իրան չեմ հավանում, չեմ էլ լսում իրեն»,- նշեց նա։

«Չգիտեմ, եթե Հայաստանի քաղաքացի է, սխալ է, եթե Ամերիկայի՝ էդ արդեն իրանց իրավասության տակ է»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ մեզ հայրենասեր ղեկավար է անհրաժեշտ։
«Մեր հայրենիքին լավ ուժ ա պետք, լավ ղեկավար ա պետք, թուրքամետ մեզ պետք չի։ Ով որ հայրենասեր է, հայրենիքը սիրում ա իրա կողմնակից ենք, եթե Վարդան Ղուկասյանը մեր ազգին կողմնակից ա, խնդրեմ։ Եթե պիտի Նիկոլի նման լինի, ավելի լավ ա չգան»,- ասաց նա։

«Այո, պիտի կալանավորեն իրեն, որովհետև ես իրեն ճանաչում եմ շատ երկար տարիներ։ Ինքը ազնիվ մարդ չի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում