Սպորտ 1 տարի առաջ - 14:08 20-03-2025

Հայաստան - Վրաստան․ կովկասյան դիմակայությունը՝ այսօր

Այսօր՝ մարտի 20-ին, Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնի փլեյ-օֆֆ դիմակայության առաջին խաղում Հայաստանի հավաքականն ընդունելու է Վրաստանի ընտրանուն։

Կովկասյան դերբին մշտապես հետաքրքրություն է առաջացնում ֆուտբոլասերների շրջանում։ Հարևան երկրից մեծաթիվ ֆուտբոլասերներ ժամանել են Երևան՝ աջակցելու իրենց հավաքականին։ Հայ երկրպագուները նույնպես մարտական են տրամադրված, քանի որ վրացական ֆուտբոլի հետ բազում համեմատությունների համատեքստում հաղթանակի ծարավն ուժգին է։

Հանդիպումը կարևոր է մի շարք առումներով։ Նախևառաջ, այն Հայաստանի ազգային թիմի համար մեծ կարևորություն ունի, քանի որ առաջինն է Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ։

Իհարկե, կարևորություն ունի նաև մրցաշարի տեսանկյունից։ Անցումային հանդիպումը իր բնույթով նման է Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև 2020 թվականին կայացած դիմակայություններին, որի վերջնարդյունքում Հայաստանը հաղթանակ տարավ և բարձրացավ B դիվիզիոն, այնինչ C-ում մնացած Վրաստանը կարողացավ հետագայում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել։

Հայաստան - Վրաստան հանդիպման մեկնարկը 20։00-ին է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում